ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
© Photo / official site of the Prime minister of RAՎարչապետն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
Վարչապետն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
© Photo / official site of the Prime minister of RA
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
© Photo / official site of the Prime minister of RAՎարչապետն ընդունել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին
Վարչապետն ընդունել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին
© Photo / official site of the Prime minister of RA
Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: