ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնավոր այցով ժամանել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրին:
«Աննա Հակոբյանն այսօր ժամանել է Մոսկվա։ Դա մասնավոր այց է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երկու դուստրերի և անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս Մոսկվայի օդանավակայանից։
Ավելի վաղ հայկական մի քանի Telegram ալիքներ հաղորդում էին, որ Փաշինյանի ընտանիքը գաղտնի Մոսկվա է մեկնել։
Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին