ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում լրագրողներն այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին համակարգում «վնգստացող դատավորների» առկայության մասին։
«Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում», - պատասխանեց Մակունցը։
Լրագրողների դիտարկմանը, թե ձևակերպումը մեջբերված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից, Մակունցն ասաց, որ համատեքստը տարբեր է։
«Վարչապետը դա հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում», – ասաց նա։
Լրագրողները շարունակեցին բանավիճել խմբակցության ղեկավարի հետ` ասելով, որ ստացվում է, որ արտահայտությունը կոռեկտ չէ, երբ ասվում է լրագրողների կողմից, և ոչ վարչապետի։ Մակունցը կտրեց նրանց խոսքը։
«Եթե ունեք ինձ քաղաքական հարցեր, լսում եմ, եթե ոչ...», – ասաց նա։
«Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը
Հիշեցնենք, որ 2020-ի ապրիլին` սահմանադրական հանրաքվեի նախօրեին, Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսել էր ՍԴ–ի դատավորների փոփոխության մասին։ Նա մասնավորապես ասել էր. «Հիմա էլ վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք արդեն պետք է վեշերը հավաքեն։ Բոլորի հերթը գալու է: Այս գործընթացը միայն ժողովուրդը կարող է կանգնեցնել, ուրիշ ոչ մեկը: Ապօրինի ունեցվածքը, տներն ու դղյակները ձեռքերից առնելու ենք: Ինչքան ուզում է՝ հիստերիա կապեն: Թավիշն այս առումով ավելի դաժան է»:
ՀՀ վարչապետի այսխոսքերը բուռն քննարկման նյութ դարձան ոչ միայն դատական համակարգի ներկայացուցիչների, այլ նաև սոցցանցերի օգտատերերի շրջանում։