ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխություններ են կատարվել։
Կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։
«ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց ՀՀ ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են, և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այն պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
Հին կարանտին, նոր պայմաններ. ինչ է փոխվել կանոններում
Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց`որոշակի փոփոխությունների ենթարկվելով։