ԱՄՆ նորընտիր նախագահի երդումից և ծրագրային ելույթից հետո կազմակերպվում է հանդիսավոր շքերթ և պարահանդես։ Մինչև 1933 թվականը ներառյալ երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 4 -ին, իսկ Սահմանադրության 20-րդ ուղղումից հետո ՝ հունվարի 20-ին:
Երդմնակալության արարողությունը չի շրջանցել ամերիկյան պետության ոչ մի ղեկավարի, բայց յուրաքանչյուր նախագահի արարողությունն առանձնահատուկ է եղել, իսկ ավելի քան 200 տարվա ընթացքում արարողության ավանդույթների մեջ գրեթե ամեն ինչ փոխվել է, բացի երդման խոսքերից:
«Մի հարցրեք, թե ձեր երկիրը ինչ կարող է անել ձեզ համար, հարցրեք, թե ինչ կարող եք դուք անել ձեր երկրի համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 4 տարի առաջ պատրաստվելով երդմնակալության արարողությանը` ասել է, որ իր ելույթում, որը ինքն անձամբ է գրում, հենվելու է Ռոնալդ Ռեյգանի «անհավանական ոճի» և Ջոն Քենեդու «մեծ ազգային հավակնությունների» վրա:
Sputnik Արմենիան առաջարկում է դիտել 40 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունների դիտարժան կադրերը: