Ինչպես նախoրոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ Չնայած ընդդիմադիրների ջանքերին, Փաշինյանը կարողացել է մեկնել Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Տասնյակ ընդդիմադիրներ հավաքվել էին՝ թույլ չտալու դա։ Նրանց մոտեցավ տարեց մի կին, որը Նիկոլ Փաշինյանի կողմնակից էր և սկսեց վիրավորել ու հայհոյել նրանց։
«Էդ դուք գողացաք երկիրը, սաղ թալանեցիք, կերաք, հիմա եկել եք Նիկոլի ․․․-ի հետևից։ Թալանչի շներ, ես ձեր...», - ասում էր կինը։
Սկզբում ընդդիմադիրները հանգիստ էին վերաբերվում նրան, մեկն անգամ կատակեց Փաշինյանի հայտնի արտահայտությամբ` «մարդ ա վատացել», բայց հետո նրանց նյարդերը տեղի տվեցին։
«Մեծ կին ես, քո նմաններն են պաշտպանում էդ դավաճանին, ամոթ ա։ Ինչքա՞ն փող են տվել քեզ։ Գնա ջուր խմի, հանգստացի», - ասում էին կնոջը։
Կինը միայն բառերով չսահմանափակվեց, նաև ձեռքերով և մատներով վիրավորական ժեստեր էր ցույց տալիս հավաքվածներին։ Ոստիկաններն այս ամենին հետևում էին կողքից, առանց միջամտելու։
Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա