https://arm.sputniknews.ru/20210111/syuniq-vtar-dzor-rus-sahmanapah-26058724.html
Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները
Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները
Sputnik Արմենիա
Մեքենայի մեջ նաև երեխաներ են եղել, որոնք, բարեբախտաբար, միայն թեթև վնասվածքներ ու քերծվածքներ են ստացել: 11.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-11T14:03+0400
2021-01-11T14:03+0400
2021-01-11T14:40+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26058494_0:72:1035:657_1920x0_80_0_0_725a94be3f0a39200c84562cd14bd92a.jpg
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26058494_0:39:1035:690_1920x0_80_0_0_c9c1798550a7032bca23497f7c391d88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, սյունիք, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, վթար, սյունիք, վթար, պատահար, սպանություն, գողություն
Սյունիքում ՈւԱԶ է ընկել ձորը. տուժածներին առաջինն օգնության են հասել ռուս սահմանապահները
14:03 11.01.2021 (Թարմացված է: 14:40 11.01.2021) Մեքենայի մեջ նաև երեխաներ են եղել, որոնք, բարեբախտաբար, միայն թեթև վնասվածքներ ու քերծվածքներ են ստացել:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուս զինծառայողները օգնություն են ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, որոնք վթարի են ենթարկվել Սյունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Հայաստանում ռուս խաղաղապահների Telegram ալիքը, վթարը տեղի է ունեցել հունվարի 10-ին` Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ Հոթ բնակավայրից ոչ հեռու գտնվող հատվածում:
ՈւԱԶ-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան. այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մի քանի պտույտ կատարելով` ընկել ձորը։ Մեքենայում եղել են նաև վարորդի ընտանիքի անդամները։
Դեպքը տեղի է ունեցել ռուս զինծառայողների աչքի առաջ, որոնք մեկնում էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ հերթափոխի։ Վերջիններս առաջին բուժօգնություն են ցուցաբերել վթարից տուժածներին։
Նրանք եղել են 30-35 տարեկան ամուսնական զույգ ՝ իրենց երկու անչափահաս երեխաների հետ։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Տուժածներին տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց:
Ինչպես պարզվել է` ամուսինները ստացել են ոտքերի փակ կոտրվածքներ և գանգուղեղային վնասվածքներ, իսկ երեխաների մոտ բացի թեթև վնասվածքից և քերծվածքներից ոչինչ չի հայտնաբերվել: