ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Մոսկվայի մարզում բեռնատարը բախվել է զինվորական ավտոբուսին։ Չորս մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Կրասնոգորսկում Նովոռիժսկյան խճուղու վրա (Մ-9 «Բալթիա» դաշնային մայրուղի)։
«Ճշտված տեղեկությունների համաձայն կա 4 զոհ, 24 վիրավոր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժել է 41 մարդ։
Վթարի հանգամանքները պարզվում են: