00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում

© Sputnik / Aram NersesyanСело Тигранашен (11 января 2021). Араратская область
Село Тигранашен (11 января 2021). Араратская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրանաշենում առատ ձյուն է, և մարդիկ այս օրերին փակված են իրենց տներում։ Բոլորն էլ լսել են գյուղն ադրբեջանցիներին հանձնելու լուրերը, սակայն անցել են իրենց բան ու գործին` հարկ եղած դեպքում պատրաստ պայքարել գյուղի համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Տիգրանաշենի գյուղամեջն այս սեզոնին դատարկ է, ու դա բնական է՝ ցուրտ է։ Գյուղում մեզ դիմավորում են շները` սկզբում որպես անծանոթ մեզ վրա հաչալով, իսկ վայրկյաններ անց արդեն հաչալով սնունդ են պահանջում։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշենի ցուցանակը
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Տիգրանաշենի ցուցանակը

Տիգրանաշենում ամեն մարդ իր բանուգործին է, և շատերը գյուղի` Ադրբեջանին հանձնելու վերջին օրերին շրջանառվող լուրերին ուշադրություն չեն դարձնում։ Տներից մեկի ծխնելույզից ծխի մեծ քուլաներ են դուրս գալիս, և -6 ջերմաստիճանին տաք տուն մտնելու հույսով էլ թակում ենք դուռը։

Տանտերերից տիկին Լիլիթն է դուռը բացում և «Բարև ձեզ»–ից հետո տաք վառարանի մոտ տանում մեզ։ Մինչ ես և լուսանկարիչը հայտնում ենք` ով ենք, որտեղից, տիկին Լիլիթի աղջիկն արդեն սեղան է գցում, սուրճ դնում։

«Նստեք, այ մարդ, ով իմանա` վերջին անգամ ենք սեղան նստում»,–հումորով ասում է տիկին Լիլիթը, որն արդեն 17 տարի է, ինչ Տիգրանաշենում է ապրում (այստեղ է հարս եկել)։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021

Կինն ասում է` բարեկամներից է իմացել, որ Տիգրանաշենը հանձնելու լուրեր կան։ Սկզբում հումորով է վերաբերվել առաջին 1-2 զանգերին, բայց երբ հերթով բոլոր ծանոթ–բարեկամները սկսել են զանգել, արդեն մտահոգվել է։ Վատ մտքերը, սակայն, երկար չեն զբաղեցրել` ժամանակ չկա` երեք երեխաների համար ճաշ պատրաստել, դասերին հետևել, տունը կարգի բերել է պետք։

«Անկեղծ ասած, երեխաներս են ավելի շատ վախենում այդ լուրերից, բայց ես ուժեղ եմ և նրանց հետ խոսել եմ, պատրաստել ամեն ինչի։ Սակայն, մյուս կողմից, մենք պատրաստ ենք նաև պաշտպանել մեր գյուղը, եթե դրա կարիքը լինի։ Արդեն սովորել ենք այստեղի խաղաղ, հանգիստ կյանքին։ Երբ մի տեղ հյուր ենք գնում, շատ շուտ հոգնում ենք, քանի որ հանգստության ենք սովոր»,–ասում է տիկին Լիլիթը։

Այդ պահին մրգի սկուտեղը ձեռքին ներս է մտնում դուստրը՝ Մերին ու լսելով ինչից ենք խոսում` ասում է. «Էստեղից գնացող չկա, մա՛մ»։ Մերին չի մնում սենյակում` կրկին խոհանոց է վազում։

© Sputnik / Aram NersesyanՇահեն Կարապետյան
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Շահեն Կարապետյան

Տիկին Լիլիթի սկեսրայրը` Շահեն Կարապետյանը, առաջիններից մեկն է, որ 1991-ին տեղափոխվել է Տիգրանաշեն։ Նշենք, որ մինչ այդ գյուղն ադրբեջանական անկլավ է եղել հայկական տարածքում։

Կարապետյանը տեղի փոքրաթիվ աշակերտներ ունեցող (17 աշակերտ) դպրոցում է աշխատում որպես պահակ։ Շուրջ 40 ընտանիք ունեցող գյուղում մանկապարտեզ չկա, իսկ դպրոցը միջնակարգ է` ավագ դպրոցի համար հարևան Երասխավան են գնում։ Գյուղը գազամատակարարում էլ չունի, սակայն 1.5 տարի առաջ խմելու ջուր են քաշել և ջուր կրելու տառապանքներից ազատվել։

Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

«Մեր գյուղին, մեր տուն ու տեղին սովորել ենք, ինչ գնալու մասին է խոսքը։ Ճիշտ է, աշխատատեղ չկա, բայց սեզոնին մարդիկ կարողանում են ինչ–ինչ բաներ անել։ Այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, մեկ էլ` Արարատի մարզպետն այգիներ ունի` մշակում են մարդիկ, խաղող հավաքում, էդ է»,–ասում է Կարապետյանը։

Տղամարդը Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու լուրերին չի հավատում, կարծում է` չեղած տեղից են «բզբզում»։ Շահեն Կարապետյանն ասում է` գյուղից 4 զինվոր են ունեցել այս պատերազմին մասնակից, որոնք ողջ-առողջ հետ են վերադարձել։ Կարապետյանի տղան էլ կամավորագրվել էր, և հիմա բոլոր տղամարդիկ պատրաստ են պաշտպանել նաև իրենց գյուղը։

Սկեսրոջ խոսքը, սակայն, հավելում է հարսը. «Բայց ինչո՞ւ միայն տղամարդիկ... Բոլորս ոտքի կկանգնենք»։

Կարապետյանների ընտանիքին հրաժեշտ ենք տալիս ու հարևանությամբ ապրող մեկ այլ ընտանիքի` Վարդանյաններին հյուրընկալվում։

© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյան
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Խորեն Վարդանյան

Խաժ աչքերով, ամեն ինչ տեսած հայացքով, կնճիռներով պատված դեմքով և իր մեծության մեջ սիրուն ու ազդեցիկ դեմքով Խորեն Վարդանյանը Բերձորից է կնոջ հետ պատերազմի թեժ օրերին Տիգրանաշեն` որդու մոտ վերադարձել։ Ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցնել, իսկ թշնամուն թողել են ապրելու համար կազմ–պատրաստ մի տուն։ Ընտանիքը վերջին տարիներին սկսել էր կամաց–կամաց տունը վերանորոգել և միայն վերջերս էին ավարտել այն։ Երբ պետք է վայելեին տունը, ինչպես Վարդանյանն է ասում, թողել–փախել են։

«Տղաս 3 տարի առաջ էր երեք երեխաների և կնոջ հետ Տիգրանաշեն տեղափոխվել, քանի որ պայմանագրային զինծառայող էր, և այս կողմերում էր ծառայության անցել։ Սակայն հիմա դուրս է եկել գործից։ Մենք էլ վերջերս ենք եկել` միայն անձնագրերն ենք մեզ հետ հասցրել վերցնել»,–ասում է Վարդանյանն ու անկեղծանում` դեռ չեն հարմարվել այստեղ։

Բերձորում այգի են ունեցել, մշակել-զբաղվել են, իսկ այստեղ շատ փոքր տնամերձ կա, որտեղ աշխատելու բան էլ չկա։

© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյան
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Խորեն Վարդանյան

Վարդանյանի հայացքն ընկնում է պատից կախված գորգիկին, որի վրա Արցախի հայտնի Դեդո-Բաբոն են. ասում է` աչքը տեսածից է վախենում` բա որ հիմա էլ Տիգրանաշե՞նը հանձնեն։

Վարդանյանի կինը` Գրետա Համբարձումյանը, ավելացնում է, թե Բերձորում տուն–տեղ կորցրինք, հիմա էլ Տիգրանաշենի՞ց պետք է փախեփախ անենք։ Կինն ասում է նաև, որ սովոր չեն այս կյանքով ապրել` Արցախում աշխատում էին, իսկ այսօր օգնություն են ստացել մի քանի անգամ և դեռ չգիտեն` հետո ինչ են անելու։

«Սովոր չենք օգնություն ստանալու։ Կուշտ ուտվում է միայն այն հացը, որն ինքդ ես վաստակում։ Հիմա կարծես փակուղու մեջ լինենք, և դեռ խոսում են Տիգրանաշենը տալու մասին»,–ասում է տիկին Գրետան։

Այդ պահին ներս է մտնում հարևանուհին` Լուսինե Գրիգորյանը, որը լսելով ինչի մասին ենք խոսում` անմիջապես նշում է, թե հնարավոր չի Տիգրանաշենը տան։ Կինը վստահեցնում է` եթե իրենց գյուղը հանձնեն, նշանակում է, որ Երևանն էլ են տալիս։

© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյանի ու Գրետա Համբարձումյանի թոռնուհին
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Խորեն Վարդանյանի ու Գրետա Համբարձումյանի թոռնուհին

«Սուտ լուրեր են, ես չեմ հավատում նման լուրերին։ Նման բաներ են ասում, որ խուճապ առաջանա, մանավանդ` մարզպետարանն արդեն հերքել է այդ լուրերը։ Ճիշտ է, այստեղից 7 կմ է հեռու թշնամու սահմանը, սակայն ճանապարհը սարերի միջով է անցնում։ Եթե հիմա Տիգրանաշենը տան, թուրքերը սարերի միջո՞վ են գնալ–գալու։ Ճանապարհ էլ չեն կարող կառուցել, որովհետև ասում եմ` սար ու ձոր է տեղանքը։ Մի խոսքով, ոչ մի բանից էլ չենք վախենում»,–ասում է տիկին Լուսինեն։

Սակայն տիկին Գրետան հակադարձում է հարևանուհուն, թե` դու չես վախենում, մենք վախենում ենք, քանի որ նույնն էլ Բերձորի դեպքում էր` նախ ասում էին հաղթում ենք, հետո մարդիկ դատարկ ձեռքերով դուրս եկան իրենց տներից։ Կինը պատմում է, որ երեկ անգամ 911 են զանգել, որ ճշտեն` Տիգրանաշենի մասին լուրերը ճի՞շտ են, թե ոչ։ Սակայն գյուղապետը (ով առողջական խնդիրներ ունի, ինչի համար էլ նրան չայցելեցինք) զրուցել է բնակիչների հետ և վստահեցրել` Տիգրանաշենը հանձնել չկա։

«Կինոների մեջ էինք տեսել այն ամենը, ինչ գլխներիս եկավ։ Հիմա մեր կյանքը կինո է դարձել»,–հոգոց հանելով ասում է տիկին Գրետան ու հավելում` ամուսինն «Արցախէներգոյում» է աշխատել` որպես էլեկտրիկ։

© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյան
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում - Sputnik Արմենիա
Խորեն Վարդանյան

Հարցնում եմ, թե հետաքրքրվե՞լ են` Տիգրանաշենին էլեկտրիկ պե՞տք չէ, ինչին ի պատասխան հարևանուհին` տիկին Լուսինեն է ծիծաղով պատասխանում, թե Տիգրանաշենն ունի էլեկտրիկ` իր ամուսինն է։

Ծիծաղում ենք և դուրս գալիս։ Տան տղամարդը` Խորեն Վարդանյանը, ուղեկցում է մեզ։

– Լավ է լինելու,–հերթապահ մի նախադասություն եմ ասում` չիմանալով ինչ ասել որպես հրաժեշտի խոսք։

Տղամարդն ի պատասխան նայում է աչքերիս փորձելով հավատալ` ինքս հավատո՞ւմ եմ ասածիս։ Ոչինչ չի պատասխանում` լուռ ժպտում է միայն։

Տիգրանաշենից մեզ ճանապարհում են արդեն իսկ մեզ ընկերներ համարող շները, և ոչ էլ հաչում են։

© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյանի ու Գրետա Համբարձումյանի թոռները
Խորեն Վարդանյանի ու Գրետա Համբարձումյանի թոռները - Sputnik Արմենիա
1/12
Խորեն Վարդանյանի ու Գրետա Համբարձումյանի թոռները
© Sputnik / Aram NersesyanՇահեն Կարապետյան
Շահեն Կարապետյան - Sputnik Արմենիա
2/12
Շահեն Կարապետյան
© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյան
Խորեն Վարդանյան - Sputnik Արմենիա
3/12
Խորեն Վարդանյան
© Sputnik / Aram NersesyanԽորեն Վարդանյան
Խորեն Վարդանյան - Sputnik Արմենիա
4/12
Խորեն Վարդանյան
© Sputnik / Aram NersesyanԳրետա Համբարձումյան
Գրետա Համբարձումյան - Sputnik Արմենիա
5/12
Գրետա Համբարձումյան
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
6/12
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
7/12
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
8/12
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
9/12
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
10/12
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
11/12
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021
Տիգրանաշեն, Արարատի մարզ, 11 հունվարի, 2021 - Sputnik Արմենիա
12/12

Լրահոս
0