ԵՐԵՎԱն, 11 հունվարի - Sputnik. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն այս պահի վիրահատվում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
«Սիմոնյանին վիրահատում են «Նաիրի» բժշկական կենտրոնում»,- ասաց Հայրապետյանը:
Իսկ թե ինչ առողջական խնդիրներ են ի հայտ եկել ԱԺ փոխնախագահի մոտ` դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2019-ի փետրվարի սկզբին Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, և բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատական միջամտություն իրականացնել: Սիմոնյանն այդ ժամանակ շնչուղիների վիրահատության է ենթարկվել: