ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ավելի վաղ Telegram ալիքներում հայտնված տեղեկատվությունը Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին: Տեղեկությունը նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում։
Տարածված լուրերի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը պատվաստվել էր հունվարի 5-ին։ Սակայն նրա խոսնակն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ոչ։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Իր պատվաստման մասին նախագահն անձամբ կհայտնի», - ասել է Պեսկովը։
Դեկտեմբերի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը իր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, քանի որ այն դեռևս նախատեսված չէ նրա տարիքի մարդկանց համար: Ռուսաստանի նախագահը նշել էր, որ անպայման կպատվաստվի, երբ դա հնարավոր լինի անել։
«Սպուտնիկ–V»–ից Թորոսյանի և մյուսների մոտ հետպատվաստումային խնդիրներ չեն եղել