ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոման» համատեղ աշխատելու պայմանագիրը կերկարաձգեն ևս մեկ տարով։ Իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն է հայտնել տեղեկությունը` Twitter–ի իր էջում գրառում կատարելով։
Henrix Mkhitaryan has reached an agreement with AS Roma to extend his contract until June 2022. He won’t be a free agent next summer. 🇦🇲 @DiMarzio @SkySport #transfers
— Fabrizio Romano (@FabrizioRomano) January 8, 2021
Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում:
Նշենք, որ Մխիթարյանը նախորդ տարվա սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա»։
Երիտասարդ ֆուտբոլիստն A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում, ինչպես նաև «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է:
Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցումներ:
Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։