00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян перед началом пресс-конференции (16 сентября 2019). Ванадзор
Премьер-министр Никол Пашинян перед началом пресс-конференции (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայել Մինասյանն ասում է, որ այս տարիներին «դոսյեներ» են կազմվել իմքայլական պատգամավորների վրա, և երբ նրանք ուզում են դուրս գալ խմբակցությունից, Փաշինյանը նրանց առջև է դնում այդ փաթեթները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ, ԱԱԾ-ից պահանջել է, որ իրեն ներկայացնեն, թե ովքեր են իր շրջապատում ԱԱԾ գործակալներ։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը` հավելելով, որ Փաշինյանը շանտաժով է պահում իր թիմը։

«ԱԱԾ–ն ղեկավարությունը հրաժարվեց դա անել և մինչ օրս էլ չի արել նման քայլ։ Սակայն ԱԱԾ միջին օղակում կային և կան թուլամորթ մարդիկ, որոնք փոխանցել են Փաշինյանին այդ ողջ փաթեթները։ Փաշինյանը կանչել է այդ մարդկանց ու ցուցադրել փաթեթները` ասելով, որ անհրաժեշտության դեպքում ազգի դավաճան կհամարեն այդ մարդուն փաթեթների շնորհիվ»,–ասում է Մինասյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն այս 2.5 տարվա ընթացքում մի մեծ տրցակ է հավաքել և կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք դեռ փաստերի տեսքով են։ Օրինակ, քրգործ կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա, նույնիսկ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանի վրա։

Депутат НС РА Анна Григорян - Sputnik Արմենիա
«Չեմ կարող գտնվել աղետալի հետևանքների հանգեցրած քաղաքական թիմում». Աննա Գրիգորյան

Մինասյանն ասում է, որ այս տարիներին «դոսյեներ» են կազմվել իմքայլական պատգամավորների վրա, և երբ նրանք ուզում են դուրս գալ խմբակցությունից, Փաշինյանը նրանց առջև է դնում այդ փաթեթները։

Հիշեցնենք, որ նախօրեին Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ լքում է «Իմ քայլն» ու անկախ պատգամավոր է դառնում։

Ավելի վաղ նույնն էին արել Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գևորգյանը, Աննա Գրիգորյանը։

Իսկ ահա Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը, Արգիշտի Մեխակյանն ու Արամ Խաչատրյանը նաև իրենց մանդատը վայր դրեցին, չնայած վերջին երկուսը «դատարկ տեղը» չարեցին դա։ Նրանք այլ պաշտոն ստանձնեցին։

Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը

Լրահոս
0