00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

© Sputnik / Виталий Карпов / Անցնել մեդիապահոցМикаэл Таривердиев
Микаэл Таривердиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուշին Կովկասի կրթամշակութային կենտրոններից մեկն էր։ Հայ և համաշխարհային մշակույթի շատ հայտնի գործիչներ ծագումով շուշեցի էին։ Շուշիում աղջիկների առաջին դպրոցը հայտնվել է Սանկտ Պետերբուրգում կանանց առաջին վարժարանի բացման հետ գրեթե միաժամանակ:

Եթե 19-րդ դարի կեսից Բաքուն ավանդաբար ընկալվում էր որպես Անդրկովկասի արդյունաբերական կենտրոն, ապա Շուշին` Թիֆլիսի (այժմ՝ Թբիլիսի) հետ միասին, համարվում էր տարածաշրջանի մշակութային-կրթական կենտրոնը։ Թատրոններ, վարժարաններ, ռեալական ուսումնարան (բուհ), երաժշտական կրթություն, հրատարակչություններ, և սա Շուշիի պատմական արժեքների ոչ ամբողջական ցանկն է։ Շուշիի ռեալական ուսումնարանի բազմաթիվ շրջանավարտներ կրթությունը շարունակում էին Սորբոնում և Հայդելբերգում։

Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին

Արմատներով Շուշիից է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը։ Նրա հայրը՝ Լեոն Թարիվերդյանը, Շուշիում է ծնվել։ Միքայել Թարիվերդիևը ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ է, երաժշտություն է գրել 132 ֆիլմի և մի շարք ներկայացումների համար, հարյուրավոր երգերի և ռոմանսների, 4 բալետի, 4 օպերայի և բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։ Թարիվերդիևը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ամերիկյան երաժշտական ակադեմիայի։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում են «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատարգրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ», «Եղջերու-արքան», «Սիրել» ֆիլմերի երաժշտությունները։

© Sputnik / Борис Кауфман / Անցնել մեդիապահոցՄիքայել Թարիվերդիև
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Միքայել Թարիվերդիև

Շուշին հայտնի է ոչ միայն առանձին մշակութային գործիչների անուններով, այլև նկարիչների, երաժիշտների ու արտիստների ամբողջ գերդաստաններով։

Հայտնի նկարիչ եղբայրներ Հարութչյանները՝ Միքայելը (ծնվ․ 1897թ․) և Սերգեյը (ծնվ․ 1912թ․) Շուշիից էին։ Միքայել Հարութչյանն իր կյանքի ընթացքում պատկերազարդել է ավելի քան 100 գիրք և ֆիլմ։ Հայաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Հարութչյանը պատկերագրել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Քաջ Նազար», «Պատվի համար» և այլ ֆիլմերը։ Նրա որդին՝ Ռուբեն Հարութչյանը, որը ծնվել է 1947թ․-ին Երևանում, Հայաստանի վաստակավոր նկարիչ է, Երևանում տեղադրված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հուշարձանների հեղինակը։

© Photo : "Hayazg" Foundation encyclopedia Միքայել Հարութչյան
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Միքայել Հարութչյան

Շուշեցու արմատներն իրենց արտացոլումն են գտել Հարութչյանի ստեղծագործական կյանքում. նա Շուշի քաղաքի զինանշանի հեղինակն է։

«Երևանում նույնպես երկինքը մոտ է, բայց Շուշիի երկինքն առանձնահատուկ է․․․ դրա մեջ կարելի սուզվել․․․ կարելի է ձեռքը վերև մեկնել և հպվել երկնքին, այնքան մոտիկ է այն»,-ասել է Հարութչյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում(2018թ․)։

© Photo : "Hayazg" Foundation encyclopediaՍերգեյ Հարութչյան
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Սերգեյ Հարութչյան

Քչերը գիտեն, որ հռչակավոր քանդակագործ, ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը ևս արմատներով Շուշիից է։ Նրա հայրը՝ Սիմոն Քոչարյանը, ծնվել է Շուշիում, իսկ Քոչարն ինքը՝ արդեն Թիֆլիսում։ Այստեղ էլ նա արել է իր առաջին քայլերն արվեստում, այստեղ է հասել է առաջին հաջողություններին։ Այսօր Քոչարի քանդակները զարդարում են Երևանի փողոցները, իսկ նրա նախկին արվեստանոցում 1984թ․-ին տուն-թանգարան է բացվել։

© Sputnik / А. ЭкекянԵրվանդ Քոչար
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Երվանդ Քոչար

Շուշիում է ծնվել նաև տաղանդավոր երաժիշտ և երաժշտական երեկոների հանդիսավար Վահան Սարգսյանը (ծնվ․ 1891թ․)։ Շուշիի աղջիկների մասնավոր վարժարանում Սարգսյանը հաճախ էր երաժշտական երեկոներ կազմակերպում։ Նրա որդին՝ Վիլլի Սարգսյանը, ամենահայտնի դաշնակահարներից մեկն է Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

© AP Photo / AV ProductionՎիլլի Սարգսյան
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Վիլլի Սարգսյան

Դաշնակահարների մի քանի սերունդ դաստիարակած տաղանդավոր մանկավարժ, որի աշակերտների թվում միջազգային և ազգային մրցույթների դափնեկիրներ կան, հրաշալի հետազոտող (նրա գրչին են պատկանում բազմաթիվ երաժշտագիտական աշխատանքներ), նրբազգաց դաշնակահար, որի ընդգրկուն ծրագրերը գրավում էին ունկնդիրների ուշադրությունը Հայաստանում, ԱՊՀ-ում և մի շարք արտասահմանյան երկրներում։ Վ․Վ․ Սարգսյանը բարձր գնահատանքի է արժանացել նախորդ դարի այնպիսի հռչակավոր երաժիշտների կողմից, ինչպիսիք էին Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Կոնստանտին Իգումնովը, Ֆիլ Գինզբուրգը, Յակով Ֆլիերը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս (Լազար) Սարյանը և այլն։

© Sputnik / Nelli DanielyanԱռնո Բաբաջանյան
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյան

Սարգսյանը գրավում էր Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների՝ «Սպարտակ» և «Գայանե» բալետների կոմպոզիցիաների կատարումով, բացի այդ, նա մշակել է Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործություններ։ Նրա աշակերտների թվում էին նաև սեփական որդիները։ Արեգ և Վահան Սարգսյանները դաշնակահար են դարձել, իսկ Դավիթ Սարգսյանը՝ ջութակահար։

Семен Пегов на онлайн пресс-конференции (25 ноября 2020). Москва - Sputnik Արմենիա
Դա քաղաքական որոշում էր. Պեգովը՝ Շուշին կորցնելու մասին

Տաղանդավոր ընտանիքներից, ավելի ճիշտ՝ գերդաստաններից ևս մեկը Յուզբաշյաններն են։ Հայրը՝ Առաքել Յուզբաշյանը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հիմնադիրն էր և դրա հոգաբարձուն մնաց մինչև կյանքի վերջ։

Նրա որդին՝ Մովսեսը, որը միայն նախնական կրթություն ուներ, 10 երեխա է դաստիարակել և լրջորեն զբաղվել նրանց կրթությամբ։Նրա բոլոր որդիներն ավարտել են Շուշիի գիմնազիան, դուստրերը սովորում էին ռուսերեն, ֆրանսերեն լեզուներ, ջութակ և դաշնամուր էին նվագում։ Նրա դուսրտը՝ Արուսյակ Յուզբաշյանը, Շուշիի թատրոնի դերասանուհի էր, սակայն ծանր հիվանդությունից հետո թողեց բեմը, մանկապարտեզ բացեց, իսկ հետագայում դասավանդեց Թիֆլիսի կանանց գիմնազիայում։

Արուսյակի ավագ քույրերը՝ Աննան ու Սառան, ինչպես նաև եղբայրը՝ Իսահակը, հիանալի ջութակ էին նվագում և անգամ երազում էին պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու մասին։ Իսահակը հայտնի դարձավ թառ նվագելու վիրտուոզ հմտությամբ։ Նրա ամբողջ ընտանիքը 1920թ․-ի Շուշիի ջարդերի զոհ դարձավ։ Սառա Յուզբաշյանը ամուսնու՝ Գրիգոր Սաղյանի հետ միասին Թիֆլիսում մանկատուն հիմնեցին Շուշիի ջարդերից փրկված երեխաների համար։

«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում

Ընտանիքի՝ այն ժամանակ փրկված անդամներից ոմանք այսօր էլ հայտնի են Հայաստանում։ Մերի Յուզբաշյանը հայտնի լրագրող էր, մահացել է 2000-ականների սկզբին։ Օլգա Յուզբաշյանը ծնվել է 1969թ․-ին Լենինգրադում, հիմա նա ֆրանսերեն և ռուսերեն է դասավանդում Կալիֆոռնիայում։

Շուշիում է ծնվել հայտնի գրող և դրամատուրգ Մուրացանը, որի «Գևորգ Մարզպետունի» վեպը հայկական դպրոցների պատադիր ուսումնական ծրագրի մաս է կազմում։ Մուրացանը նախնական կրթություն է ստացել Շուշիի ծխական դպրոցում։ Շատ է ճամփորդել Արցախի և Սյունիքի պատմական վայրերով։ Թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում։

© Photo : Public domainՄուրացան
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին - Sputnik Արմենիա
Մուրացան

Հայտնի պատմաբան և գրող Լեոն մի քանի տարի շարունակ Շուշիի «Մշակ» թերթի թղթակից է եղել։ Լեոն ինքը ծնվել է Քարին տակում՝ Շուշիի շրջակայքի ամենամեծ գյուղում, որը 2020թ․-ի նոյեմբերին քաղաքի հետ միասին հանձնվեց Ադրբեջանին։

Արմատներով Շուշիից էին նաև ամերիկյան բեմի արտիստ Եղիշե Հարությունյանը, թառի վարպետ Ղազար Տեր-Գաբրիելյանը, քամանչայի վարպետ Հովհաննես Օգանեզովը, խորեոգրաֆ Սյունի Սեդան, ռեժիսոր Հարութ Գաբրիելը, երաժիշտ Բոգդան Թումանյանը, լրագրող Արշավիր Քամալյանը, երաժշտագետ Ստեփան Դեմուրյանը և այլն։

Осень в Шуши (27 сентября 2020). Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Աշնանային Շուշին․ ինչո՞ւ է հայուհու լուսանկարը հայտնվել Time ամսագրի 100 լավագույնների մեջ

Շուշիի առաջին թատրոնը 1896թ․-ին կառուցել է Մկրտիչ Խանդամիրյանը։

1861թ․-ի ապրիլի 7-ին դրանից մի քանի տարի առաջ բացված օրիորդաց դպրոցը վերափոխվեց Մարիինյան կանանց գիմնազիայի՝ Սանկտ Պետերբուրգի համանուն գիմնազիայի օրինակով։ Գիմնազիայում 200-300 աղջիկ էր սովորում։ Նրանց 90 տոկոսը հայուհիներ էին, 8 տոկոսը՝ ռուսներ, 2 տոկոսը՝ թաթարներ, դասերն անցկացվում էին հայերեն և ռուսերեն լեզուներով։ Գիմնազիայում դասավանդոււմ էին աստվածաբանություն, թվաբանություն, հասարակական գիտություններ, վայելչագրություն, Ռուսաստանի աշխարհագրություն և պատմություն, ռուսերեն և հայերեն լեզուներ, երգ և ձեռագործ աշխատանքներ։ Տեսուչ ընտրվեց Մարիամ Հախումյանը, պարետ՝ Էլիզաբեթ Սիմոնյանը։ 1894թ․-ին գիմնազիան վերանվանվեց Մարիամ Ղուկասյանի անվան օրիորդաց դպրոցի։

Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Հիմա այդ հնամենի, հարուստ պատմություն ունեցող հայկական քաղաքը, որը Հայաստանին ու աշխարհին այսքան ստեղծագործողներ է տվել, անցել է ադրբեջանցինեի վերահսկողության տակ։ Ակնհայտ է, որ Շուշիի հայկական ժառանգությունը ոչնչացնելու համար նրանք բոլոր ջանքերը կգործադրեն, ինչպես վարվել են նրանց նախնիները Նախիջևանում, Կարսում, Անիում, Կարինում, Կիլիկիայում, Վանում, Դվինում․․․ ինչպես վարվում են նաև այսօր։ Եվ արդեն մեր սերունդն է, որ պետք է վճռի՝ նորից կմարսե՞ն դա, թե ոչ։

Հոդվածը կազմելիս օգտագործվել են նյութեր Ալբերտ Խաչատրյանի «Անվանի շուշեցիներ» գրքից («Դիզակ պլյուս» հրատարկչություն, 2017թ․)։

Լրահոս
0