https://arm.sputniknews.ru/20210108/gerevarvatsneri-anhet-koratsneri-nranc-tundardzi-hamar-mayr-atorn-axotqie-hravirum-26030380.html
Գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար Մայր աթոռն աղոթքի է հրավիրում
Գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար Մայր աթոռն աղոթքի է հրավիրում
Sputnik Արմենիա
Բոլոր եկեղեցիներում կիրակի օրը Սուրբ պատարագի ավարտին աղոթք կհնչի անհետ կորածների և գերիների համար։ 08.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-08T16:30+0400
2021-01-08T16:30+0400
2021-01-08T16:33+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1b/25916086_0:12:1600:917_1920x0_80_0_0_678776b5422610fd204c935287394f72.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1b/25916086_0:0:1600:1006_1920x0_80_0_0_b75e124da20c889ecb43712af5278b7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ գերիներ, անհետ կորածներ
հասարակություն , հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ գերիներ, անհետ կորածներ
Գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար Մայր աթոռն աղոթքի է հրավիրում
16:30 08.01.2021 (Թարմացված է: 16:33 08.01.2021) Բոլոր եկեղեցիներում կիրակի օրը Սուրբ պատարագի ավարտին աղոթք կհնչի անհետ կորածների և գերիների համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մայր սթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան պատերազմի հետևանքով գերեվարվածների, անհետ կորածների և նրանց տունդարձի համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Աստծո լույսի և հրաշքի սպասումով․ ճրագալույցի պատարագը՝ լուսանկարներով
Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում տարբեր գերատեսչությունների առջև։ Անհետ կորածների ծնողներին քանիցս ընդունել են ինչպես պաշտպանության նախարարությունում, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Սակայն ծնողների համար պետության արած քայլերն իրենց զավակների վերադարձի համար բավարար չեն։