ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Լատինաամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից, արգենտինացի հաղորդավար Հեյ Մամոնի հաղորդման ժամանակ պատմել է, թե անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութ կընտրի:
«Եթե պետք լինի կորոնավիրուսի դեմ պատվաստվել, ես առանց վարանելու ռուսական պատվաստանյութը կընտրեմ»,- հայտարարել է նա:
Спутник V պատվաստանյութի մասին հայտարարություն անելուց առաջ դերասանուհին հիշել է Ռուսաստան իր առաջին ուղևորության մասին, երբ նա դեռ 20 տարեկան էր:
«Ռուսաստանում ինձ շատ ջերմ ընդունեցին, բայց ես մտածում էի, որ դա ժամանակավոր է, քանի որ նրանք սիրահարվել էին սերիալի իմ կերպարին։ Բայց մինչ օրս զգում եմ այդ ջերմությունն իմ հանդեպ և հաճախ եմ Ռուսաստանում լինում», - ասել է Օրեյրոն։
Նա նշել է, որ չնայած երկրպագուներ ունի Եվրոպայի շատ երկրներում, Ռուսաստանում նրան ավելի շատ մարդիկ են դիմավորում:
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին
Նշենք, որ Օրեյրոն ավելի վաղ դիմել էր Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատուն՝ իրեն ՌԴ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: