ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները դեկտեմբերի 7-ից մինչ օրս Արցախի 189 բնակչի հոգեբանական օգնություն են ցուցաբերել։
ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 6-ին ՌԴ ԱԻՆ-ի համահավաք խմբավորման հոգեբանական ծառայության մասնագետները ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ Մարտունու շրջանի Գառնաքար գյուղի պոլիկլինիկայում քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել։
Հոգեբանները թեստավորել են տեղացիներին ու հոգեբանական-հուզական վիճակի կարգավորմանն ուղղված դասընթաց անցկացրել։
Բացի այդ, նախարարության մասնագետները փրկարարների ճամբարում գործող բուժկետում շարունակում են բնակիչների համար ամբուլատոր կլինիկական ընդունելությունների անցկացումը։
Ռուս խաղաղապահներն Արցախում 20650 պայթուցիկ նյութ են վնասազերծել