ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Երեկ` հունվարի 4-ին, ԼՂ Հադրութի շրջանի Մեխակավան(Ջաբրայիլ) ուղղությամբ հայտնաբերվել է 9 աճյուն: Նրանց մեջ եղել են նաև 3 քաղաքացիական անձինք (երկու կին, մեկ տղամարդ):
Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:
Անհետ կորածների «թեժ գծին» ռուս խաղաղապահները 559 դիմում են ստացվել
Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում, որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի առ այս պահը ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն:
Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը՝ քաղաքացիական տարեց մարդու աճյուն՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:
Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել