ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Այսօր` հունվարի 5-ին, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունվարի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ:
ԱԽ նիստին, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր, մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը