ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծել ու պայթուցիկ իրերից ազատել Ղարաբաղի սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտները (դպրոցներ, զբոսայգիներ, բուժհաստատություններ ու սպորտային օբյեկտներ)։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ինժեներային ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, գրեթե 160 կմ ճանապարհ, 617 շինություն, դրանցից 22 –ը՝ սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել ու վնասազերծվել է 19 հազար պայթունավտանգ առարկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Արցախում ռուս խաղաղապահների համար երկու բլոկ-մոդուլային ավան է կառուցվել