ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հունվարի 2-ին շարունակված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում Արցախում ևս 10 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Աճյուններից 1-ը Մարտունու հատվածից է դուրս բերվել, 4 աճյուն` Հադրութից, 5-ը՝ Ֆիզուլուց»,- նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ բոլորը զինծառայողների աճյուններ են։
Այսօր որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հադրութի և Ֆիզուլու շրջաններում, երեկոյան արդեն կամփոփվեն այսօրվա արդյունքները։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, նոյեմբերի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1155 մարմին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց աճյուններ։
Առայսօր հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ