00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղություն ամեն գնով. ինչպես է պաշտոնական լրահոսի «լոքդաունից» օգտվում թշնամին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցГлобальная атака вируса-вымогателя
Глобальная атака вируса-вымогателя  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական տիրույթում բազմաթիվ լուրեր են շրջանառվում, որոնց մեծամասնությունը կեղծ են։ Sputnik Արմենիան զրուցել է մասնագետների հետ` հասկանալու համար, թե որն է այս իրավիճակում տեղեկատվական գրոհի նպատակը։

Ադրբեջանական կողմն այժմ քարոզչական քայլերով ամեն ինչ անելու է, որպեսզի հայերիս մոտ խուճապ առաջացնի, ցույց տա, որ հաղթողն ինքն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, hոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։

Информационные технологии - Sputnik Արմենիա
Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին

Նշենք, որ պատերազմի ավարտից հետո սոցցանցերում, ադրբեջանական տելեգրամ ալիքներով չեն դադարում ահասարսուռ, երբեմն նաև իրականությանը չհամապատասխանող տեսանյութեր հրապարակել։ Խոսքը, մասնավորապես, հայ գերիներին խոշտանգելու տեսանյութերի, ինչպես նաև տարածվող այն ապատեղեկատվության մասին է, որ, օրինակ, ադրբեջանցիներն արդեն Սևանի ափին պարում են։

«Զարմանալ պետք չէ. պատերազմից հետո բոլոր ժամանակներում էլ եղել են նման երևույթներ։ Սակայն հարցն այն է, որ այստեղ կեղտը խառնվում է ճշմարտության հետ։ Մենք բավականին փորձ ունենք, սակայն դա դաս չի լինում մեզ համար. երբ հայկական տիրույթում նույն հարցի վերաբերյալ տարբեր փաստեր են առաջ քաշվում, այդ ժամանակ «գործի է անցնում» չճշգրտված տեղեկությունը»,–ասաց Աղուզումցյանը։

Կիբեռանվտանգության հույսը միայն Աստծու սերվերի վրա մի դրեք. հարձակումները պերմանենտ են

Նրա խոսքով` ադրբեջանական կողմից ինֆորմացիոն գրոհը հայերիս մոտ կարող է անորոշություն ու անտարբերություն առաջացնել` որպես ինքնապաշտպանություն։ Հոգեբանը նշում է, որ հիմա ինֆորմացիոն պատերազմ է գնում և մեր իշխանությունները պետք է հանրությանը հնարավորինս շատ ինֆորմացիա տրամադրեն։ Նա կարծում է, որ այս օրերին միայն հակառակորդը չէ, որ հակասական տեղեկատվություն է տարածում։ Մեզ մոտ էլ քիչ չեն այն քաղաքական գործիչները, որոնք իրարամերժ լուրեր են տարածում։

Աղուզումցյանը նշում է` ադրբեջանցիներն իրենց տեղեկատվական գրոհով ուզում են մեզ խուճապի մատնել և հոգեբանորեն նախապատրաստել ամեն գնով խաղաղություն հաստատելուն։

«Նրանք ինֆորմացիոն պատերազմին ավելի լավ են պատրաստ. միջազգային հարթակում տարիներ շարունակ նրանք ավելի ակտիվ են եղել, քան մենք։ Հիմա լուրջ ինֆորմացիոն պատերազմ է գնում։ Ադրբեջանական քարոզչությանը պատասխանել է պետք»,–ասում է մասնագետը։

Նա հավելում է` հայերս հուզական ազգ ենք և առաջին իսկ լուրին հավատում ենք, և երբ ավելի ուշ լսում ենք ճշմարտության մասին, արդեն չենք հավատում դրան։ Ուստի` հիմա մարդկանց հետ անհրաժեշտ է խոսել, բացատրել իրավիճակը, ճշմարտությունը ներկայացնել, որպեսզի մարդիկ երևակայության միջոցով ի մի չբերեն իրավիճակը։ Հակառակ դեպքում` մարդկանց մոտ ծանր հոգեբանական իրավիճակների կարող է հանգեցնել ապատեղեկատվությունը։ Հոգեբանը նշում է` մեր թիվ մեկ մարտահրավերը հիմա այս ինֆորմացիոն խնդիրը լուծելն է։

Вирус-вымогатель атаковал IT-системы компаний в разных странах - Sputnik Արմենիա
Ինչ անել, որ աշխատավայրում հանկարծ ադրբեջանական հիմնը չհնչի, կամ կիբեռանվտանգության դաս

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ կարծում է, որ հիբրիդային պատերազմը, որի մեջ մտնում են տեղեկատվական, հոգեբանական գործողություններ իրականացնելը, չի ավարտվել։ Մարտիրոսյանն ասում է, որ չի ավարտվել նաև առհասարակ պատերազմը, ինչպես այն չէր ավարտվել 1994-ին, քանի որ հիմա չունենք փաստացի խաղաղության պայմանագիր. հրադադարի համաձայնություն է մեր ունեցածը։ Ավելին, ըստ նրա, Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ մեր պաշտոնական լրահոսը շատ խեղճացած վիճակում է, եթե չասենք` բացակայում է։

«Մեր պաշտոնական լրահոսի` նման վիճակում գտնվելու պատճառով էլ ադրբեջանական կողմը փորձում է բավական հաջող ձևով ներթափանցել մեր լրատվական դաշտ և հոգեբանական ճնշում գործադրել հասարակության վրա։ Այդ ձևով մի շարք խնդիրներ են փորձում լուծել` խորացնել ընկճվածությունը, ինչպես նաև մեզ հոգեբանորեն պատրաստել պարտության»,–ասում է Մարտիրոսյանը և հավելում` քարոզչական քայլերով ուզում են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը խարխլել։

Փորձագետը նշում է, որ հասարակ քաղաքացու համար դժվար է ապատեղեկատվության դեմն առնելը, և դրա միակ լուծումն այն է, որ այս օրերին պետք է հիմնվել մեկ–երկու վստահելի աղբյուրի վրա` չբաժանորդագրվելով անհայտ ծագման ալիքների։ Սակայն հարցն այն է, որ խնդիրը միայն քաղաքացու դաշտում չէ` պաշտոնական կառույցները պետք է «լոքդաունից» դուրս գան, սկսեն տեղեկատվական դաշտը լցնել։ Մարտիրոսյանն ընդգծում է` եթե դու ինֆորմացիա չես տրամադրում, քո թշնամին է դա անում, ինչը հիմա Ադրբեջանին հաջողվում է։

Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ծառայությունները կստեղծի

Մեդիափորձագետը նշում է, որ ներքին դաշտը պետք է հեղեղել ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությամբ. այլընտրանք չկա, մարդիկ չեն կարող կտրվել նորություններից։

Մարտիրոսյանը նկատում է նաև` նոյեմբերի 10-ից սկսած` պաշտոնական լրահոսի առնչությամբ վստահության կտրուկ անկում է գրանցվել, պետք է փորձել այդ վստահությունն էլ վերականգնել։ Սակայն նման փորձեր, ըստ նրա, դեռ նկատելի չեն։

Լրահոս
0