Սոցցանցերում բուռն քննարկման թեմա են դարձել դեկտեմբերի 31-ին Հռոմում նկարված կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են փողոցները պատվել սատկած թռչուններով։
Օգտատերերը ցնցված են այդ տեսարանից, նրանք բազմաթիվ գրառումներ են արել համացանցում։
«Նոր տարվա նախաշեմին սատկած թռչունների անձրև է եկել Հռոմում։ Ամանորը նշելու ցանկությունս կորավ, հարյուրավոր սատկած թռչուններ, սա վատ նշան է»,–գրել են նրանք։
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քայլեր են ձեռնարկում թռչունների զանգվածային անկման պատճառները բացահայտելու ուղղությամբ։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել հրավառությունների հետ։ Թռչունները կարող էին խուճապից ու վախից բախվել միմյանց, շենքերի պատուհաններին, էլեկտրահաղորդման գծերին կամ պարզապես սատկել սրտի կաթվածից:
Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող ամանորյա պատարագին չի մասնակցել
Բնապահպանները վրդովված են տեղի ունեցածից և նշում են, որ իրենք ամեն տարի իշխանություններին խնդրում են արգելել ճայթռուկների վաճառքը։