ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Ռուսաստանում կփոխվի վարորդական իրավունք ստանալու քննության կարգը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները, որոնք ՌԴ–ում կացության կարգավիճակ կամ ՌԴ քաղաքացիություն են ստացել, հնարավոր է` ստիպված լինեն նորից վարորդական վկայական ստանալ: ՌԴ ՆԳՆ նոր օրինագծի համաձայն՝ այլ երկրների ազգային և միջազգային վարորդական վկայականները կչեղարկվեն ռուսական անձնագիր կամ երկրում կացության կարգավիճակ ստանալուց 6 ամիս անց:
Այժմ հայտնի է դարձել, որ փոփոխությունները կանդրադառնան վարորդական վկայականի գործնական քննության վրա։ Ընդ որում` քննության ժամանակ չեն լինի նախապես ծրագրված հաջորդականությամբ երթուղիներ։
Փոփոխությունները կանդրադառնան նաև վարորդական հմտությունների գնահատման համակարգի վրա: Կան մոտ 20 կոպտագույն սխալներ, որոնցից անգամ մեկը կատարելու դեպքում քննությունն անմիջապես կդադարեցվի, օրինակ` ամրագոտի չկապելը, բջջային հեռախոսով խոսելը և այլն։
Սպասվում է, որ նոր կարգն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։
Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին
Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ծրագրում են փոփոխություններ կատարել նաև վարորդական իրավունքի տեսական քննության կարգում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկում