00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան». Շուռնուխի գյուղապետ

© Sputnik / Aram NersesyanГлава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020).
Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուռնուխի գյուղապետը ներողություն է խնդրում համագյուղացիներից, որ ոչինչ չկարողացավ անել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։

«Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան։ Մնում է միայն` այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– ասաց գյուղապետը։

Մոտ մեկ ժամ անց Հակոբ Արշակյանը կրկին ուղիղ եթերով հայտնեց, որ ադրբեջանական զորքերը և նրանց հետ Շուռնուխ եկած ռուս զինվորականները մատնանշել են 1942 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզը:

«Այդ քարտեզը մենք էլ ունենք, և ըստ դրա` գյուղի տակով է սահմանն անցնում է, ոչ թե գյուղով։ Բայց ոչ ոք նրանց այդ մասին ասել չի կարող։ Անտերություն է», - ասաց Արշակյանը։

Նա նաև ներողություն խնդրեց համագյուղացիներից, որ ոչինչ անել չկարողացավ։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում նախնական «սահմանզատման» արդյունքում - Sputnik Արմենիա
Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ էին տվել գյուղի կեսը, այսինքն 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։

Նա նշել էր, որ տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չէ։

Մարզպետարանը խոստացել էր տրանսպորտ տրամադրել գյուղացիներին, ինչպես նաև տների համար դրամական փոխհատուցումներ տալ։

Ի դեպ, նաև գյուղապետի տունն է մտնում հանձնվող 12 տների մեջ։ Նա այդ տանը վերաբնակվել է 1992 թվականին, լիովին վերակառուցել այն, այգիներ ու բոստաններ ստեղծել։

Լրահոս
0