00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին

© Sputnik / Asatur YesayantsПевец Артур Хаченц в гостях у радио Sputnik
Певец Артур Хаченц в гостях у радио Sputnik  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծնունդով հադրութցի երգիչ, երգահան Արթուր Խաչենցի խոսքով՝ եթե կա հայ, որ այս պատերազմը չի տեսել, իրեն ու իր հարազատին այն չի հասել, ընկերները չեն զոհվել, դեռ չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ լավ է. ուշքի գալ է պետք։

Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը վստահ էր. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։

Окно дома Аберика Арзуманяна в Гадруте - Sputnik Արմենիա
Հնարավոր է` ողջ մնացածներ կան. Ադրբեջանը չի թույլատրել որոնողական խմբին Հադրութ մտնել

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ծնունդով հադրութցի, երգիչ, երգահան Արթուր Խաչենցը համոզված է, որ մենք  դեռ չենք շրջել, չենք փակել Արցախի ու հայոց պատմության վերջին էջը։

Նրա խոսքով՝կյանքում ոչ մեկին ոչինչ հեշտ չի տրվում, իսկ թուրքին Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Լաչինը հեշտ տրվեց՝ ուրեմն հեշտ էլ կկորցնեն։

Արթուրի հետ «Sputnik զրույց»-ի եթերում խոսել ենք պատերազմում տեսած դժվարությունների, սեփական տունը թշնամուն թողնելու  ու ստեղծագործական պլանների մասին։

«Ես երբեք հույսս չեմ կորցնում, որ հետ եմ վերադառնալու իմ տուն։ Ես չեմ հասցրել իմ հարազատ տանը հրաժեշտ տալ։  Հիմա էլ պատերազմն ավարտված չէ։ Ես քաղաքագետ չեմ, դիվանագետ չեմ, բայց մենք պետք է պատրաստվենք նոր պատերազմի։ Հիմա էլ  մեր տղաներն  Արցախում դիրքապահություն են իրականացնում, ծառայում են, այդ թվում՝ հարազատ եղբայրս, որը պայմանագրային զինծառայող է ու գտնվում է առաջնագծում»,-ասում է Արթուրը։

© SputnikԿարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին
Կարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին - Sputnik Արմենիա
Կարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին

Նա վերհիշում է, թե ինչպես էր սեպտեմբերի կեսերին Հադրութից Երևան եկել  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսումը շարունակելու համար ու այն «բանդանան», որ գնել էր, որպեսզի իրեն պաշտպանիչ դիմակ ծառայեր, 3 օր հետո դարձավ ֆիդայական գլխաշոր։

Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը լսելուց հետո Արթուրը հագնում է Քառօրյա պատերազմից մնացած  զինվորական համազգեստն ու գնում  Նորքի զանգվածների զինվորական կոմիսարիատ։

Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր

«Ինձ ասացին՝ մինչև պաշտպանության նախարարությունից հրաման չլինի, չես կարող կռիվ գնալ, ես էլ պատասխանեցի, որ Արցախի քաղաքացի եմ ու սահմանին խնդիր չեմ ունենա։ Գիշերը ժամը 1-ին դուրս եկանք Երևանից, բայց դեպի Արցախ ճանապարհը երկարեց, քանի որ խցանումներ կային, ու տեսնում էինք, որ կանայք ու երեխաները լքում էին Արցախը, ցավոք Արցախը լքում էին նաև տղամարդիկ։ Դա ինձ համար արժանապատվության հարց է։ Ես ընդամենը 24 տարեկան եմ  ու գիտակցում եմ՝ ինչ է հայրենասիրությունն ու ինչքան կարևոր է հայրենիքի պաշտպանությունը, բայց էնտեղ տասնյակ տարիներով արարած, կյանք ապրած մարդիկ չպետք է ամառանոցի կարգավիճակով նայեին Արցախին, քանի որ մինչ օրս, Արցախի ամեն մի թիզը ջրվում է հայ տղաների սուրբ արյունով»,- ասում է Արթուրը։

Կոմանդոսի ջոկատի հետ է հասել  է Շուշի, այնուհետև Ստեփանակերտ, այցելել Ազատամարտիկների միություն։ Ըստ պլանի՝ Կոմանդոսի ջոկատով պիտի գնային «Եղնիկների» և Քարվաճառի ուղղությամբ, սակայն Արթուրն ավելի հրատապ խնդիր ուներ․ ընտանիքին՝մորը, քույրերին, տատին, պապին տարհանել ծննդավայր Հադրութից։

«Հադրութում մնացինք ես, եղբայրս ու հայրս։ Սկզբում  զենքի խնդիր կար, մինչև զենք ստանալը կամավորական աշխատանքներ էինք կատարում, բեռնափոխադրումներին մասնակցում, Հայաստանից եկող սնունդն ու զինտեխնիկան տեղափոխում և այլն»,- վերհիշում է նա։

© Photo : Facebook / Screenshot / Arthur KhachentsԱրթուրը երգում է «Գինի լից»
Կարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին - Sputnik Արմենիա
Արթուրը երգում է «Գինի լից»

Հոկտեմբերի 7-ին լայն ժպիտով ու զիլ ձայնով Արթուրը սահմանից երգեց «Գինի լից» երգը։ Հենց այդ երգը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմի խորհրդանիշներից մեկը։ Տեսանյութին կից Արթուրը գրել էր, որ պատերազմական իրավիճակներում մարտական ոգին երգով բարձրացնելը երբեմն անհրաժեշտություն է, սակայն այն, ինչ տեսել է պատերազմում, ասում է՝ ոչ մի սարսափ ֆիլմում  հնարավոր չէ պատկերացնել, ավելի շատ ֆանտաստիկայի ժանրից էր։

Հադրութում տունը կորցնելուց հետո Արթուրն ընտանիքի հետ Երևանում է։ Ժամանակավորապես ապրում են հյուրանոցներից մեկում, ասում է՝ բարի մարդիկ տեղ են տվել։ Վարձով բնակարան դեռ չեն կարողանում գտնել, ո՛չ Երևանում, ո՛չ Արցախում։ Հայր ու որդի դպրոցում աշխատանք են գտել, պահակություն են անում ու ջեռուցման համակարգի հետ կապված աշխատանքներ կատարում, որ կարողանան օրվա հացի խնդիրը լուծել։

Կերգե՞ն հայ երգիչներն Ամանորի գիշերը, կամ, ամեն դեպքում, հայրենասիրական երգեր պետք են

«Բայց դրանք ընդամենը նյութական խնդիրներ են, որոնք վաղ թե ուշ կլուծվեն։ Այժմ ավելի կարևոր հարցեր ունենք լուծելու, որոնցից մեկը զոհվածների ընտանիքներին և պատերազմում  ծանր վիրավորում ստացած տղաներին օգնելն է։ Նրանք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես կիսատ մարդիկ են դարձել, գոնե մի ձևով մեր շնորհակալությունը հայտնենք»,-ասում է Արթուրը։

Նշենք, որ Արթուրը ևս պատերազմից հետո առողջական խնդիրներ ունի և այժմ բուժվում է, բայց ոչ  թե պետական միջոցներով, այլ Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ։ Ցավով է նշում, որ պետական ոչ մի աջակցություն դեռևս չեն ստացել ու արդեն ակնկալիք էլ չունեն։

«Անգամ մի թղթի կտոր չեն տվել, որ ես ու հայրս մասնակցել ենք պատերազմին, նույնը եղավ նաև քառօրյա պատերազմից հետո, բայց ես բոլոր ապացույցներն ունեմ»,-ասում է տղան։

Հետո ժպտում է ու խորհուրդ տալիս Նժդեհ կարդալ, որովհետև մեր ազգային դիմագիծը մի տեսակ կորել է։

© Photo : Unity ProductionԱրթուր Խաչենցը տեսահոլովակի նկարահանման ժամանակ
Կարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին - Sputnik Արմենիա
Արթուր Խաչենցը տեսահոլովակի նկարահանման ժամանակ

«Եթե դու չես տեսել այս պատերազմը, քեզ ու քո հարազատին այն չի հասել, ընկերներդ չեն զոհվել, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Մի՞թե պետք է թուրքը Երևան հասնի, որ ուշքի գաք։ Այժմ, երբ ընտանիքս կորցրած հողից ու ջրից տնից է խոսում, միանգամից լռեցնում եմ նրանց, որովհետև խոսելու տեղ չունենք, մարդիկ իրենց մինուճար երեխային են հայրենիքին տվել ու հետ չեն ստացել։ Նրանք հիմա իրենց տունը, ունեցվածքը, ամեն ինչ կտային, որպեսզի իրենց երեխաներին կրկին տեսնեին»,-ասում է նա։

Խաչենցն առաջիններից էր, որ պատերազմի ժամանակ սոցցանցային իր էջում գրեց Հադրութի շրջափակման մասին, հետո, նրա խոսքով՝ ԱԱԾ-ն իր գրառումը ջնջեց։ Մարդիկ 44 օր չցանկացան ճշմարտությունը լսել։

«Այժմ երկրում տիրող կիսաանգրագետ ու զոմբիացած վիճակները, երկրի վարչապետի նկատմամբ ֆանատիզմը, սոցցանցերում ֆեյքերի բազմությունը կուրացրել է ժողովրդին, բայց ինքը պարտված վարչապետ է ու անկախ նրանից, թե իրենից հետո ով կլինի՝ նա պետք է հեռանա»,-ասում է Խաչենցը։

Նրա խոսքով՝ օրեր առաջ սոցցանցերում ուղղորդված ֆեյք էջերը գրեցին, թե ինքը չի կռվել, գնացել է դիրքերում նկարվել, շոու է անում ու սեփական PR-ով զբաղվում։

«Իմ հետ կռված տղաներից ոչ բոլորն են զոհվել ու գիտեն, թե ես որտեղ  ու ինչքան եմ կռվել։ Բայց դա հիմա այդքան էլ էական չէ, միակ մտածմունքս այն է, որ մենք մեր պարտությունից դասեր քաղենք ու ի վիճակի լինենք էլի կռվելու, որպեսզի գոնե պահպանենք այն, ինչ մեզ մնացել է։ Այժմ խնդիրներ ունենք լուծելու Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում և այլն։

Ազգի պառակտումը, կուսակցական այս բաժանումն ինձ ավելի է հունից հանում»,-ասում է Խաչենցը։

Гражданские инфраструктуры Степанакерта после обстрелов - Sputnik Արմենիա
1989-ին Նոր տարի չնշվեց, էրեխեքը նվեր չուզեցին. նրանց մաղթանքը պատերազմ տեսածներին

Ամիսներ շարունակ չաշխատող իր գործընկերներին, որոնք շախով- շուխով երգեր էին երգում, Խաչենցը խորհուրդ է տալիս վերադառնալ ժողովրդական ու հայրենասիրական երգերին, քանի որ դրանք օդի ու ջրի պես պետք են մարդկանց։

«Ես ուզում եմ «Գինի լից» երգը ձայնագրել, որովհետև այն համախմբեց ու ոգևորեց մարդկանց։ Ես մեր ժողովրդական երգերը Սայաթ - Նովայով ու Կոմիտասով եմ սիրել ու չեմ ուզում կտրվել իմ արմատներից։ Իզուր չէ, որ տոհմածառիս ազգանունը Խաչենց է, ու որքան կարողամ իմ խաչը, իմ արվեստն ու գաղափարը պետք է պահեմ»,-ասում է երգիչը։

Ամանորի հետ կապված Խաչենցը Ռուսաստանից և ԱՄՆ-ից համերգներին մասնակցելու հրավեր է ստացել, բայց մերժել է, քանի որ ընտանիքին այժմ մենակ թողնել չի կարող։

Արտերկիր տեղափոխվելու, աշխատելու առաջարկներ իհարկե կան, բայց Արթուրն իրեն այլ երկրում չի պատերացնում, ասում է՝ աշխարհի որ ծայրն էլ գնա, երկու շաբաթ հետո հետ է դառնալու։ Կարոտ կա, որ խեղդող է։

Լրահոս
0