ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
Մինչ այդ գնդապետ Սմբատ Գրիգորյանը զբաղեցնում էր 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Անդրանիկ Փիլոյանը պատրաստ է ցանկացած խնդրի առանձին լուծում տալ
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը Արցախի պատերազմում մարտի դաշտում կատարած սխրանքների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արժանացել էր Ազգային հերոսի կոչման:
Նոյեմբերի 20-ին նա ազատվել էր կորպուսի հրամանատարի պաշտոնից ու նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։