00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորը վերցնում է մանդատը, բայց դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн
Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Գրիգորյանն իր պարտքն է համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնելը։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և աշխատելու է որպես անկուսակցական պատգամավոր։

«Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի», – գրել է Գրիգորյանը։

Նշենք, որ Գրիգորյանն ԱԺ–ում փոխարինելու է մանդատը վայր դրած պատգամավորներից մեկին։ 

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։ Դեկտեմբերի 4-ին մանդատից հրաժարվեց Արգիշտի Մեխակյանը։ 

Դեկտեմբերի 4-ին մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ։

Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ։

Դեկտեմբերի 18-ին պատգամավորական լիազորություններից հրաժարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Լրահոս
0