00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կերգե՞ն հայ երգիչներն Ամանորի գիշերը, կամ, ամեն դեպքում, հայրենասիրական երգեր պետք են

© Sputnik / Aram NersesyanПоследняя ночь 2017 года. Витрина ресторана
Последняя ночь 2017 года. Витрина ресторана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020 թվականը ծանր տարի էր։ Կորոնավիրուսով, իսկ հետո արդեն պատերազմով պայմանավորված` շատերն իրենց մասնագիտության բերումով չեն աշխատում։ Մշակութային ոլորտը դրանցից մեկն է։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում իրավիճակով պայմանավորված հայ երգիչներից, երաժիշտներից շատերը ոչ միայն հոգեպես, այլև ֆինանսապես ծանր իրավիճակում են։ Sputnik Արմենիան կապ է հաստատել շոուբիզնեսի մի քանի ներկայացուցիչների հետ և փորձել պարզել` արդյո՞ք կմասնակցեն ամանորյա միջոցառումներին։

Ангелочек на рождественской елке в центре Еоляна - Sputnik Արմենիա
Երեխաները մեղավոր չեն. հոգեբանը բացատրել է, թե ինչու է կարևոր տանը տոնածառ զարդարելը

Ծնունդով Արցախցի երգչուհի Գայա Արզումանյանի կարծիքով` երգիչները պետք է շարունակեն երգել, իսկ մարդիկ աշխատել, որպեսզի հոգան իրենց ապրուստի միջոցը։ Նշենք, որ պատերազմի օրերին Գայայի «Արայի երկիր Արցախ» երգն ամենապահանջվածներից էր, այն մարդկանց ուժ էր տալիս ու համախմբում։

Երգչուհին ժպիտով է հիշում, որ մարդիկ իրեն փողոցում կանգնեցնում էին ու խնդրում մի հատված երգել։

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք կհամաձայնի երգել, թեկուզ բարեգործական համերգներին, որի հասույթով կօգնեն արցախցիներին, Արզումանյանը ցավով նշեց, որ վերջին շրջանում բարեգործական համերգներ գրեթե չեն կազմակերպվում։

«Անգամ եթե լինում են համերգներ, այդ հասույթով արցախցիներին օգնելը գրեթե անհնար է, քանի որ Հայաստանում էլ մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է»,–ասաց երգչուհին` նկատի ունենալով նաև այն զինվորներին, որոնք արտերկրում բուժման կարիք ունեն։

Երգչուհու խոսքով` կան ռեստորանային համալիրներ, որոնք սկսել են աշխատել և մի քանի երգիչներ, երաժիշտեր այնտեղ ելույթ են ունենում։

«Ինչ վերաբերվում է ինձ, այս պահին ծանր հոգեվիճակում եմ, երգել չեմ կարող, ձայնս դուրս չի գալիս, շատ կոտրված եմ, բայց մյուս կողմից` մենք շատ բան ենք տեսել ու վստահ եմ, որ սա էլ կհաղթահարենք»,–ասում է Գայան։

 Երգչուհին մարտ ամսից սկսած չի աշխատել, բայց պատերազմի օրերին մեծ սիրով իր հնարավորության սահմաններում բազում արցախցիների օգնել է։

Ինչ ուտել և որքան ուտել Ամանորի օրերին

Վստահ է, որոշ ժամանակ հետո կյանքը կշարունակվի, մարդիկ կսկսեն էլի ժպտալ, իհարկե հիշողությունն ու ցավը կմնան, կարևորը` հայը խաղաղ երկնքի տակ ապրի։

Ազգային երգերի կատարող Ռուբեն Սասունցին (Հակոբյան) կարծում է, որ շատ երգիչներ նույնիսկ առաջարկի դեպքում կհրաժարվեն մասնակցել ամանորյա միջոցառումներին։

«Ինչ վերաբերվում է ինձ, ապա իմ ինքնասիրությունն ինձ թույլ չի տալիս այս ժամանակահատվածում ուրախ երգեր երգել կամ ամանորյա միջոցառումների մասնակցել։ Ամեն հայ պետք է հասկանա, որ մենք մեր երկրորդ հայրենիքի մեծ մասը կորցրել ենք։ Տոնելու ոչինչ չունենք»,–ասաց նա։

Мужчина на закрытом перекрестке, ведущим к отелю Golden Palace (1 марта 2020). Цахкадзор - Sputnik Արմենիա
Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա

Թե երգիչները երբ կսկսեն երգել ու գումար աշխատել, Ռուբենը դժվարանում է պատասխանել, չնայած վստահ է, որ բոլորն էլ ֆինանսական դժվարություններ ունեն։ Նա ևս փորձում է դրանք հաղթահարել և այլ գործով է զբաղվում։

Երգիչն իհարկե գիտի` հետպատերազմյան ընթացքում  հայրենասիրական երգերը կարևոր են, բայց չի թաքցնում, որ ինքն էլ է կոտրված։

«Ցավոք հայրենասիրական երգերից շատերը մեր տարածքային կորուստներով պայմանավորված կորցրին իրենց նշանակությունն ու իմաստը։ Լինում են դեպքեր, որ ընկերական շրջապատում երգում ենք, բայց առանց ոգևորության, սրտի կսկիծով ու գլուխներս կախ»,–անկեղծանում է նա։

Երգիչ Նարեկ Բավեյանի կարծիքով էլ` չնայած ֆինանսական դժվարություններին, երգիչներն այժմ չեն կարող են իրենց թույլ տալ աշխատել կամ իրենց ծառայություններն առաջարկել։

«Շարունակում ենք ապրել, իհարկե մեծ դժվարությամբ, որովհետև կորոնավիրուսի այնուհետև պատերազմի  պատճառով շատ երկար չաշխատեցինք։ Մեր մասնագիտության բարդությունից է դա, ու պետք է համակերպվել։ Ինքս սիրտ չունեմ ինչ–որ մի տեղ երգելու, ինչքան էլ դրան վերաբերվեմ որպես  զուտ աշխատանքի` գումար վաստակելու համար»,–ասաց Բավեյանը։

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

Նրա խոսքով` իրենց աշխատանքը ենթադրում է ուրախ ժամանց, ինչը ներկա իրավիճակում համարում է անթույլատրելի, ուղղակի անարգանք բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի։

«Որոշ ժամանակ ուղղակի պարտավոր ենք լռել, այդ թվում Նոր տարվա ժամանակահատվածում, երբ ակտիվ հրավերներ են լինում»,–ասաց նա։

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ևս  չի պատրաստվում երգել Ամանորի գիշերը, որովհետև մեր երկիրն այժմ դժվարին իրավիճակում է։

 Первый снег в Ереване - Sputnik Արմենիա
Նոր տարվա կապակցությամբ քանի՞ օր տանը կմնան աշխատողները

«Չգիտեմ, ով կերգի, ով չի երգի, ես միայն կարող եմ իմ տեղը պատասխանել, որ ոչ մի միջոցառման չեմ երգելու»,–ասաց նա։

Երգիչ Աղասի Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք Ամանորի գիշերը գումար չի վաստակել և այս տարի էլ բացառություն չի լինելու, իսկ զինվորների հիշատակը հարգել է պետք։

«Իմ կարծիքով` մեր ժողովուրդն ավելի շատ նախընտրում է Ամանորը ընտանիքի հետ անցկացնել, քան ինչ-որ մեծ խնջույքի մասնակցել։ Ես միշտ Ամանորին տանն եմ եղել, ընտանիքիս հետ միասին»,–ասաց Իսպիրյանը։

Իսկ Another story band-ի կիթառահար Լևոն Հայրապետյանը համոզված է, որ  մարդկանց նույնիսկ պատերազմի ժամանակ մշակույթ` երգ, թատրոն, կինո է պետք։ Նրա խոսքով` իրենք Արցախյան առաջին պատերազմի տարիներին էլ են աշխատել։

«90–ականներին մենք նույնիսկ Ստեփանակերտ ենք գնացել բարեգործական համերգով։ Տեսնում էինք, որ մարդիկ գալիս էին համերգի, որպեսզի 2 ժամով կտրվեին իրականությունից, չէ որ դա էլ է պետք ժողովրդին։ Մենք միտք ունենք բարեգործական ակումբային համերգեր անել, գումար հավաքել ու մի բանով օգտակար լինել»,–ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` երգացանկում կլինեն փոփոխություններ կավելանան հայրենասիրական, զինվորական երգերը։

Հայաստանում գտնվող արցախցի աշակերտներին ամանորյա նվերներ կբաժանվեն

Նշենք, որ Sputnik Արմենիան կապ է հաստատել նաև մի շարք ռեստորանային համալիրների հետ, որտեղից տեղեկացրին, որ հայտնի երգիչ–երգչուհիներով տոնական ծրագիր չեն նախատեսել, կլինեն երաժշտական խմբեր։

Լրահոս
0