Խորվաթիայում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, 7 է։ Նրանց մեծ մասը մահացել է Գլինա քաղաքի մերձակայքում, որտեղ ավերվել է շենքերի շուրջ 90 տոկոսը:
Բացի զոհերից կան անհետ կորածներ, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արևելք: Ցնցումների ուժգնությունը 6,3 բալ է կազմել: Երկրաշարժը զգացել են բոլոր հարևան երկրներում:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ևս տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին) գրանցել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25953669_0:0:3074:2048_600x0_80_0_1_60fba367165f8272234a7491d785d282.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25953723_0:0:3072:2048_600x0_80_0_1_bc5de061157ed11f6240841f308f9300.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25953785_0:0:3071:2048_600x0_80_0_1_88a49c71bbd3b1bb66473d2d841a0aa9.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25953844_0:0:3075:2048_600x0_80_0_1_7787e133d8b31319ddc45b569836b10b.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25953896_0:0:3073:2048_600x0_80_0_1_75d6393b4fc3027189b69929a9303a98.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25953952_0:0:3072:2048_600x0_80_0_1_38f71ef714459997bb1e1bca91f6264b.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954012_0:0:3072:2048_600x0_80_0_1_6e93765c61988284a45e976ce81fbca0.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954066_0:0:3072:2048_600x0_80_0_1_7b67c8cf041558fc09c9b9525f9ace19.jpg)
![Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25954122_0:0:3072:2048_600x0_80_0_1_0c96f33e5010b73ff4197d070debe149.jpg)