Երևան, 29 դեկտեմբերի – Sputnik. Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով»,–ասվում է ուղերձում։
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ բոլոր հայրենակիցներին երջանկություն և բարգավաճում է մաղթել։