00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Էդուարդ Շարմազանով
Իշխանությունը Հայաստանում իրականացնում է ՆԱՏՕաթուրքական քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով
17:05
2 ր
Էդուարդ Շարմազանով
Այս խառը իրավիճակում Փաշինյանը ամեն պատեհ–անպատեհ առիթով ուկրաինացիների կողքին է հայտնվում. Էդուարդ Շարմազանով
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո

© Photo : provided by Andrey DemurenkoБывший начальник штаба - заместитель командующего миротворческим контингентом ООН в секторе Сараево (Босния и Герцеговина) в 1994-1996 годах Андрей Демуренко
Бывший начальник штаба - заместитель командующего миротворческим контингентом ООН в секторе Сараево (Босния и Герцеговина) в 1994-1996 годах Андрей Демуренко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1994 – 1996 թվականներին Անդրեյ Դեմուրենկոն Բոսնիայում և Հերցեգովինայում գլխավորում էր ՄԱԿ–ի խաղաղապահ զորակազմի «Սարաևո» հատվածի շտաբը` միաժամանակ լինելով հարավսլավական այս նախկին հանրապետության մայրաքաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանման հրամանատարը։

Ինչ ռիսկերի են բախվում զինծառայողները խաղաղապահ գործողությունների ժամանակ և ինչ է հարկավոր Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիան կանխելու համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում սեփական փորձի իր օրինակով պատմել է ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Դեմուրենկոն։

Բոսնիական փորձը

Դեմուրենկոն պատմում է, որ Բոսնիայում և Հերցեգովինայում միջազգային խաղաղապահները երեք հատված ունեին։ Նրանց պատասխանատվության գոտին էր մայրաքաղաքն ու հարակից տարածքները։

-Անդրեյ Վլադիմիրովիչ, ո՞ր երկրներն էին ներառված զորակազմում։

-Մեր ինտերնացիոնալ միավորման մեջ ամենամեծ զորամասը ֆրանսիականն էր։ Հետևաբար, սեկտորի հրամանատարը ևս այդ երկրի ներկայացուցիչ էր։ Ավելին, ֆրանսիացի գեներալը նախկին Հարավսլավիայում ղեկավարում էր բոլոր խաղաղապահներին։ Սարաևոյում Ռուսաստանից ներկա էր երկու գումարտակ, և դա խոշոր միավորում էր համարվում։

© Photo : provided by Andrey DemurenkoԱնդրեյ Դեմուրենկոն
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո - Sputnik Արմենիա
Անդրեյ Դեմուրենկոն

Նման թվաքանակով էին ներկայացված նաև Ուկրաինան, Պակիստանն ու Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ–ից վաշտ կար, իսկ Բելգիայից և Հոլանդիայից` հատուկ փոքր ջոկատներ, որոնց կազմում փորձագետներ և հետախույզներ էին։

-Դուք առաջինների՞ց էիք հետխորհրդային ռուսական բանակում, որ միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության փորձ ձեռք բերեց։

-Ես ռուսական բանակի երրորդ ու վերջին սպան էի Բոսնիայի խաղաղապահ գործողություններում։ Ինձնից առաջ Խորվաթիա–Սերբիա հատվածում հրամանատարը մեր գեներալն էր, որին ՄԱԿ-ի պաշտոնյաները հեռացրին իր առաքելության ավարտից 48 ժամ առաջ:  Դա հատուկ արված վիրավորական քայլ էր։ Հետո ևս մեկ գնդապետ կար` շտաբի ղեկավար էր ծառայում այլ հատվածում։ Իմ դեպքը բացառիկ է նրանով, որ ես եղել և մնացել եմ միակ ռուս սպան, ով ավարտել է օպերատիվ–մարտավարական մակարդակի ամերիկյան ակադեմիան։ Մեր Ֆրունզեի անվան ակադեմիայի նման ակադեմիա կա Կանզաս նահանգում` Ֆորթ Լիվենվորթ բերդամասում։  Այդ պատճառով ինձ ավելի հեշտ էր օտարերկրյա գործընկերներին հասկանալը, նրանք էլ ինձ էին հասկանում։ 

Արցախյան զորավարժարան

Փորձագետը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունները բացառիկ են նրանով, որ այստեղ ռուս զինծառայողների գործողությունները խաղաղություն պարտադրելու բնույթ չեն կրում։

Командир группы разминирования, капитан Виталий Мороз на боевом дежурстве - Sputnik Արմենիա
Ամուսնացած էր, ուներ որդի. ի՞նչ փոխհատուցում կստանա մահացած ռուս խաղաղապահի ընտանիքը

-Ռուսաստանն Արցախում լայնածավալ խաղաղապահ գործունեություն է իրականացնում։ Ինչի՞ հետ այն կարելի է համեմատել։

-Այստեղ կողմերին ուժով բաժանելու կարիք չկար։ Մի հետաքրքիր դեպք հիշեմ ՆԱՏՕ–ի շտաբներից մեկում մեր գեներալ Ժուրբենկոյի դասախոսություններից։  Նրան հարցրին` ո՞րն է խաղաղապահ ուժերի առաքելությունը հակամարտության գոտում։ Նա շատ պարզ պատասխան տվեց։ Շարասյունը տեղակայվում է թշնամական կողմերի միջև և առաջին, երրորդ, հինգերորդ, յոթերորդ տանկերն իրենց փողերը մի կողմ են ուղղում, իսկ երկրորդ, չորրորդ, վեցերորդը` մյուս` պատրաստ կրակելու։

Բոլորն, իհարկե,  ժպտացին, բայց չվիճեցին. պարզունակ, բայց հուսալի տարբերակ էր։ Խաղաղապահ ուժերը պատրաստ են կրակել յուրաքանչյուր կողմին, որպեսզի ստիպեն նրանց չկրակել։ Արցախում, փառք Աստծո, մեր զինվորականները կրակ բացելու կարիք չունեին, և հույս ունեմ, որ չեն ունենա։ Ի դեպ Մերձդնեստրում դրանից խուսափել չհաջողվեց, իսկ Օսեթիայում և Աբխազիայում հայտնի է, թե ինչով ամեն ինչ ավարտվեց։

-Նման գործողությունների համար ի՞նչը կարող է առիթ դառնալ։

-Սադրիչ միջադեպերը։ Կողմերը կարող են ստիպել զինվորներին պատասխան կրակ բացել։ Հետպատերազմական իրավիճակներում մարդիկ հաճախ չեն կարողանում անմիջապես հանդարտվել։ Մի կողմից խաղաղապահները պետք է ցույց տան, որ չեն նահանջելու և շարունակելու են կատարել իրենց` մարդկանց կյանքն ու անվտանգությունը պահպանելու առաքելությունը, մյուս կողմից` պետք է զենքը ձեռքին զինվոր մնալ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ հակահարված տալ։ Այդ առումով Արցախում բավական պատասխանատու գործողություններ են, որոնք կարող են ավելի երկար տևել, քան նախատեսված հինգ տարին է։

-Կարո՞ղ եք խաղաղապահների պատասխան գործողությունների կոնկրետ օրինակներ բերեք։

-Սարաևոյի մեր  հատվածում ոչ միայն ստանդարտ անցակետեր կային և պարեկներ էին փողոցում գործում, այլև`  հակադիպուկահարային խմբեր։ Նրանց կազմում հատուկ ընտրված մարդիկ էին, որոնք որսում էին պատերազմող կողմերի դիպուկահարներին։ Դիպուկահարները խաղաղ բնակիչների էին սպանում, ինչպես Սերբիայի, այնպես էլ Բոսնիայի կողմից։ Դա սարսափելի էր, չէ՞ որ օրը ցերեկով  մարդիկ սպանվում էին փողոցի մեջտեղում։

© Photo : provided by Andrey DemurenkoԱնդրեյ Դեմուրենկոն
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո - Sputnik Արմենիա
Անդրեյ Դեմուրենկոն

Կրակում էին շինությունների խորքերից` պատուհանից դուրս չգալով։ Նման հրաձիգների չեզոքացման համար ստիպված սեփական դիպուկահարներից բաղկացած հատուկ խումբ ձևավորեցինք։ Գործողություններ էինք հորինում, որոնք թույլ կտային հասկանալ` որտեղից են կրակ բացում և ինչպես այն կասեցնել։ Չեմ ուզում առաջ ընկնել, բայց ակնհայտ է, որ դա է գլխավոր վտանգը։ 

-Նման սցենար կարող է կրկնվել Արցախո՞ւմ։

-Հավանական է, որ դրան դրդեն արտաքին թշնամիները։ Նրանք, որոնց խաղաղությունը ձեռնտու չէ, միշտ ապակայունացման համար առիթ կգտնեն։ Բոսնիայում և՛ բոսնիացիների, և՛ խորվաթների, և՛ սերբերի կողմից վարձկանների ստորաբաժանումներ էին կռվում` հանուն գաղափարի։ Նրանք, որպես կանոն, ընդհանուր հրամանատարության կողմից չէին վերահսկվում։

Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ

Արցախյան հատվածում ևս չի բացառվում, որ կհայտնվեն ուժեր, որոնք անձամբ կմասնակցեն ապակայունացնող գործողություններին և մարդկանց կդրդեն դրան։ Օրինակ` մարտական թրեյնինգներ անցկացնել, ներքաշել մարդկանց գաղափարային ծուղակի մեջ և թույլ չտալ նրանց հանդարտվել։ Խաղաղապահները նման իրավիճակները կանխելու մեծ փորձ ունեն, հատուկ ստորաբաժանումներ կան։

-Ի՞նչ մեթոդներ են նրանք կիրառում։

-Գրագետ քարոզ և հակաքարոզ։ Խաղաղապահ առաքելությանն իմ մասնակցության ժամանակ յուրաքանչյուր շտաբում հատուկ խմբեր էին գործում, որոնք զբաղվում էին խաղաղապահների վարկաբեկումը կանխելով։ Օրինակ` հեշտ է մարտիկին թալանի մեջ մեղադրել, եթե նրա ձեռքին  մի քանի ժամացույց կա։ Եթե զինվորին մասնագետը դա չհուշի, նա չի էլ մտածի, որ նման մանրուքը կարող է կարող է լուրջ հարված հասցնել ողջ անձնակազմի հեղինակությանը։

Министр обороны РФ Сергей Шойгу на совещании президента РФ с руководством Министерства обороны РФ и предприятий ОПК (10 ноября 2020). Сочи - Sputnik Արմենիա
Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին

Իսկ տեղի բնակիչների հետ գաղափարական աշխատանք էր տարվում նաև ԶԼՄ–ների միջոցով։ Անհրաժեշտ էր շատ նուրբ, գրագետ ձևով շփվել բնակչության հետ, որը չգիտեր` ում լսել, ում հավատալ։ Ինչպես կարող է ընտանիքը, որտեղ դեռ երեկ հարազատ է սպանվել, ընդունել այն միտքը, որ պետք է խաղաղ համագոյակցություն ունենա թշնամական կողմի հետ։ Սպասարկող անձնակազմից մի բոսնիացի կին կար մեզ մոտ, Տիֆա անունով։

Մի օր գալիս եմ, հարցնում` իսկ ո՞ւր է Տիֆան։ Պատասխանում են` ահա հրապարակում պառկած է։ Մյուս կողմից դիպուկահարն էր սպանել։ Այդ դեպքում` ինչպես կարող է նրա ընտանիքը հավատալ, որ կյանքն արդեն կարող է խաղաղ հունով ընթանալ։ Չէ՞ որ նման միջադեպը մարդկանց սրտում սպի է թողնում  առնվազն մի քանի տարի, կամ գուցե և ողջ կյանքում։

Խաղաղապահներն ու բանակը

Դեմուրենկոյի կարծիքով` Արցախում ռուս զինծառայողների կարևորագույն խնդիրներից մեկը խաղաղապահ առաքելությանը վարկաբեկելու փորձերը կանխելն է։ Այլապես մանր միջադեպերը կարող են լոկալ մարտավարական գործողությունների վերածվել և ապակայունացման հանգեցնել սահմանազատման գծի ողջ երկայնքով։

-Արցախում ռուս խաղաղապահներն իրենց գործունեությունն իրականացնում են այն պայմաններում, երբ հակամարտող կողմերը զենքը դեռ վայր չեն դրել և շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել դիրքերում...

-Այդպես լինում է չկարգավորված ռազմաքաղաքական իրավիճակում։ Մանրուքներն ամենաթույլ և բարդ օղակն են։  Միշտ, երբ կողմերը մեծ քայլ են անում, հետո ոչ մի կերպ չեն կարողանում լրացուցիչ փոքր քայլեր անել` վերջակետին հասնելու համար։ Բոսնիայում հակամարտության ռազմական փուլն ավարտվեց, երբ կողմերի ուժերը սպառվեցին։ Սերբերը չէին կարողանում ո՛չ վերցնել Սարաևոն, ո՛չ նահանջել։ Եվ այդ ժամանակ թշնամական կողմերի իշխանությունները ծանր և հրաձգային զենքի հանձնում կազմակերպեցին։

© Photo : provided by Andrey DemurenkoԱնդրեյ Դեմուրենկոն
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո - Sputnik Արմենիա
Անդրեյ Դեմուրենկոն

Հավաքեցին և անվտանգության աշխատակիցներ կանգնեցրին։ Բայց մեկուկես տարի անց քիչ–քիչ սկսեցին այդ ամենը թալանել ու աչք փակել դրա վրա։ Դա ոչ թե զինվորականների, այլ քաղաքական գործիչների և մյուսների ձեռքի գործն է, ովքեր նրանց կողքն են պտտվում։ Եթե չեք կարող, ապա փոխանցեք լիազորությունները զինվորականներին, նրանք կկարողանան ամեն ինչ ավարտին հասցնել։

-Ռուսաստանի համար որքանո՞վ է կարևոր Լեռնային Ղարաբաղում զինվորական անձնակազմի ներկայությունը։

-Պետք չէ չափազանցնել դրա հնարավորությունները։ Թվաքանակով այն բրիգադ է։ Այսինքն` ռազմական լեզվով ասած, ոչ թե օպերատիվ, այլ մարտավարական մակարդակ է։  Պատասխանատվության գոտի է ուղարկվել հասկանալի թվաքանակ` պատերազմը կանգնեցնելու համար։ Ցանկացած ԶՈւ–ի համար շատ կարևոր մի փաստարկ կա` նույնիսկ խաղաղապահ գործողությունները, որոնց զինվորականները փոքր-ինչ թերահավատորեն են վերաբերվում, վարժանք են զորքի համար։ Եթե ավազի կամ ձյան մեջ մեքենան կես տարով խրվի` տեղից չի շարժվի։

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Այդպես է նաև բանակում։ Եթե այն ոչինչ չի անում, այլ միայն ձյունն է մաքրում վարժանքների համար նախատեսված հրապարակից և դարպասները ներկում, ապա դա բանակ չէ։ Այդ պատճառով մշտապես պետք է լավ պատրաստության մեջ լինել։ Թեկուզ և դրանք իսկական մարտական գործողություններ չեն և հմտություններդ կիրառելու քիչ շանսեր կան, այնուամենայնիվ խաղաղապահությունը ռազմական գործունեություն է, որը թույլ չի տալիս թուլանալ։ Ամերիկացիները, օրինակ, մշտապես ոչ մարտական կամ ոչ ստանդարտ գործողություններ են իրականացնում, որոնց միջոցով  վարժեցնում են սեփական անձնակազմին։

Լրահոս
0