ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։ Տեղեկությունը հայտնում է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին` ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հրաչյա Մանրությանը 71 տարեկան էր։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին մահացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը։