ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ռուս գործընկերոջ հետ քննարկելու է Ադրբեջանի սահմանների անվտանգության հետ կապված քայլերը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա այդ մասին ասել է լրագրողներին։
«Հանդիպման ժամանակ կքննարկենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև եղած խնդիրը։ Ադրբեջանի սահմանների ապահովման լուծումը պետք է գտնվի միջազգային իրավունքի շրջանակներում», - ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Սոչիում Լավրովի հետ բանակցությունների ժամանակ քննարկվելու է Սիրիայում ու Լիբիայում տիրող իրավիճակը։
ՌԴ-ն և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. Պեսկով
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին Սոչիում արտգործնախարարները կքննարկեն Ղարաբաղի մասին եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը։
Չավուշօղլուն կայցելի Սոչի՝ մասնակցելու ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին: