ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար է նշանակել։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին»,–նշված է նախագահի պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:
Բացի այդ, սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են Արցախի նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը:
Որևէ հարձակում չի եղել. Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես հրաժարվել է պաշտոնից և ստանձնել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։