ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունը չի կարող արտահերթ ընտրությունների մասնակցել ու քարոզարշավ անել: Այսօր ԱԺ արտահերթ նիստում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն ի զորու չէ ապահովել որևէ մեկի անվտանգությունը: Այս մասին, նրա խոսքով, վկայում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք, որի ժամանակ վարչապետը գերադասեց շրջանցել իր ճանապարհը փակած սյունեցիներին ու խուսափել նրանց հետ հանդիպումից:
Պատգամավորի այս դիտարկմանն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության սյունեցի պատգամավոր Արամ Խաչատյանը՝ Մարուքյանին կոչ անելով գնալ Սյունիք:
Ի պատասխան Մարուքյանը հայտնեց, որ իրենց խմբակցության անդամները օրեր առաջ են եղել Սյունիքում, ու իր հերթին պատգամավորին առաջարկեց այցելել իր հարազատ մարզ:
«Այս պայմաններն ու այսօրվա դեպքերը խոսում են այն մասին, որ արտահերթ ընտրությունները դուք չեք կարող կազմակերպել: Եվ երբ որ արտահերթ ընտրություններից խոսում եք, իմացեք, որ դրանք հղի են արյունահեղության վտանգով»,- ասաց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն էլ իր ելույթում «Իմ քայլի» գործընկերներին հիշեցրեց, որ Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի մասին քննարկմանը նրանցից ոչ ոք չմասնակցեց:
Եթե շուտ վերջացնեինք այս գործը, Սյունիքը պահպանած կլինեինք. Վազգեն Մանուկյան
«Երբ որ մենք Սյունքից խոսում էինք, բա ո՞ւր էիք, գայիք, մասնակցեիք: Գայիք հենց այնտեղ ձեր մտքերն արտահայտեիք»,- ասաց նա:
Դեկտեմբերի 25-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել էր սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակին նվիրված քննարկում, որին ներկա էին ու հեռավար կապով մասնակցեցին նաև Սյունիքի սահմանամերձ համայնքների ղեկավարները:
Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին