00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի՝ դա վկայություն է այն մասին, որ պահեստը լեփ–լեցուն է եղել զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը, ասել էՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ Հանրայինով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ։

Интервью премьер-министра Никола Пашиняна в прямом эфире Петросу Казаряну (27 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան

«Օրինակ երկու օր առաջ, ես հանդիպել եմ առաջնագծից վերադարձած քաղաքացիների հետ, որոնք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի։ Պատմում են, թե ինչպես ջոկատը գնացել և փորձել է սպառված զենք–զինամթերքը համալրել և տալիս են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար, տեսնելով, որ այդ պահեստը լիքն է անհրաժեշտ զենք–զինամթերքով»,-ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ եթե դա հաստատվի՝ պարտության դրվագներից մեկն է, և պետք է հասկանալ, թե ինչի է դա տեղի ունեցել։

«Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ դա վկայություն է այն մասին, որ պահեստը լեփ–լեցուն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները»,-ասել է նա ու հավելել, որ ինքը կարևոր և պարտավորված է համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, որովհետև ամեն անգամ ի հայտ են գալիս դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման կարիք ունեն։

Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել ընտրություններ

«Ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել, հնարավոր է ինչ–որ բան այնպես չի ասվում կամ իրականությունը մի փոքր այլ է եղել, բայց պետք է պարզաբանվի։ Կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը, ասելով, որ սա պետք է հավաքենք, մեզ հետ տանենք, և հնչում են կոնկրետ անուններ։ Ես չգիտեմ, կարող է սուտ են ասում, զրպարտում են, բայց պետք է սահմանվի, նշեմ, որ մարդիկ կան, որոնք կապ ունեն ընդդիմության հետ»,-նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ի վերջո նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը։

«Ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել։ Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Հայաստանի սահմաններում. ո՞ր սահմանը նկատի ունեն։ Ամենակարևոր փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Село Давид Бек (19 декабря 2020). Сюник - Sputnik Արմենիա
Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին

Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանն անկախություն է ստացել որոշակի տարածքում, և եթե հարցեր կան այդ մասին, ինքը վկայակոչել է 2010 թվականի ընդունված ՀՀ տարածքային բաժանման մասին օրենքը, որով ասվում է, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի հետ, ու այսօր տեղի է ունեցել այն, ինչը նկարագրված է այդ օրենքի մեջ։

Այն միջոցները, որ ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունը պահելու համար։ Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, ասել է Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի այն բնակիչներին, որոնք ստիպված կլքեն իրենց տունը, կառավարությունը կսահմանի և կվճարի անհրաժեշտ փոխհատուցումներ, որոնք առնվազն կրկնակի կգերազանցեն իրենց կրած վնասի չափը։

Լրահոս
0