00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու ի պաշտպանություն ազգային շահերի. վեհափառ

© Sputnik / Asatur YesayantsКатоликос Гарегин II на акции в поддержку ААЦ под девизом "Решительно встанем на защиту нашей церкви" (27 декабря 2020). Эчмиадзин
Католикос Гарегин II на акции в поддержку ААЦ под девизом Решительно встанем на защиту нашей церкви (27 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի և հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և տեսակետը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց տարեվերջյան պատարագը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Գայանե եկեղեցու բակում շնորհակալություն հայտնեց հավատացյալներին և «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիայի մասնակիցներին։

Омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը ճանաչված է Սահմանադրությամբ. Արման Թաթոյան

«Ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու մեր սուրբ եկեղեցուն` ի պատասխան համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալիքներին։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերը և նվիրումը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ»,–ասաց վեհափառը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք եկեղեցին պետք է խառնվեր քաղաքական հարցերին և հորդորեր վարչապետին հրաժարական տալ, վեհափառը պատասխանեց.

«Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի և հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և տեսակետը, և սա որևէ կերպ չպետք է այլ մեկնաբանություն ունենա։ Եկեղեցին ազատ է իր կարծիքը արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե մեր արտահայտած տեսակետը ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա աստվածահաճո է»,–ասաց նա։

Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի

Գարեգին Երկրորդը դժվարացավ ասել, թե եկեղեցու վրա հարձակումներն ուղղորդված բնույթ կրում են, թե ոչ։

Պատասխանելով լրագրողի հարցին նավերհիշեց, որ 2.5 տարի առաջ էլ հայ եկեղեցու վրա արշավներ եղել են։

«Որոշ անհատներ, որոնք ունեին դժգոհություններ, կարծիք, տեսակետ, վերաբերմունք հայոց հայրապետի, հայ եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց դիրքորոշումը և այդ իրավիճակում կատարել են այն, ինչը համարել են, որ պետք է թույլ տան իրենց»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն դեկտեմբերի 8–ին ուղերձ էր հղել` հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։

Вазген Манукян на акции в поддержку ААЦ под девизом Решительно встанем на защиту нашей церкви (27 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Հավատացյալները հավաքվել են, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունը. Մանուկյան

Նա նաև կոչ էր ուղղել Ազգային ժողովին՝  հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նույնպես դիմել է Փաշինյանին` հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։

Նշենք, որ այս օրերին էլ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դեկտեմբերի 22-ից Հանրապետության հրապարակում մի խումբ ընդդիմադիրներ նստացույց են անում։

Հիշեցնենք` բողոքի ակցիաները սկսվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Լրահոս
0