ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։ Տեղեկությունը հայտնում է Aysor.am–ը։
Հրապարակման համաձայն` հարսանյաց հանդեսը նախանշված է եղել հոկտեմբերի 1-ին, բայց պատերազմի պատճառով չեղարկվել է։
Ջավահիր Եղիկյանը Aysor.am-ին հայտնել է, որ եկեղեցում պսակադրության արարողությունից հետո նորապսակներն իրենց ամուսնությունը գրանցել են զագսում։
Զույգը տարվա կեսը որոշել է ապրել Հայաստանում, մյուս կեսը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Սա Վիկ Դարչինյանի երկրորդ ամուսնությունն է։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր։ Նրանք ունեն 2 որդի` 12 և 6 տարեկան։
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը