Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները, չնայած Երևանում հաստատված սառը ձմեռային եղանակին, շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հանրապետության հրապարակում դեռ տեղադրված են վրանները, որոնցում ընդդիմության ակտիվիստները գիշերում են։ Նրանց ջերմությունն ու սնունդն ապհովելու համար տեղադրվել են նաև ինքնաշեն վառարաններ։
Այսօր Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաների ավարտին դրանց մասնակիցները դարձյալ հավաքվեցին հրապարակում, որտեղ երկաթե տակառների մեջ խարույկներ վառեցին` տաքացնելով ձմռան ցրտից սառած ձեռքերը։
Այդ պահին Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը որսացել է այն խորհրդանշական պահը, երբ ընդդիմադիրների ձեռքերն ուղղված են մեկ` ջերմացնող կետի։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով