ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
48 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը հայտարարել էր դեկտեմբերի 17–ին:
Հայաստանի 2020–ի լավագույն մարզչի թեկնածուներն էին «Արարատ» ՖԱ մարզիչ ՎարդանԲիչախչյանը, «Արարատ-Արմենիայի» մարզիչներ Վարդան Մինասյանն ու Դավիդ Կամպանյան, «Ալաշկերտի» մարզիչ Եղիշե Մելիքյանը, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը, ԲԿՄԱ–ի մարզիչ Ռաֆայել Նազարյանը։
Քվեարկությանը կարող էին մասնակցել միայն լրագրողները։ Քվեարկությունը տևել է մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00–ը:
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ