00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարսյանն Ադրբեջանի հսկողության տակ անցած ճանապարհի փոխարեն առաջարկում է թունել կառուցել

© Sputnik / Aram NersesyanСело Давид Бек (19 декабря 2020). Сюник
Село Давид Бек (19 декабря 2020). Сюник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզին հարակից գյուղերը, որոնք այսօր ադրբեջանական են հայտարարվել, մինչև 1929թ–ը հայկական են եղել։ Այսօր ԱԺ–ում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ հայտնեց Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Глава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Շուռնուխ գյուղից ոչ մի հատված Ադրբեջանին դեռ չի հանձնվել. գյուղապետ

«Մինչև 1929թ–ը դրանք ամբողջությամբ մեր տարածքներն են եղել։ 1929թ–ին հերթական պլենումի ժամանակ 21 գյուղ տրվել է «եղբայրական Ադրբեջանին»»,– ասաց Փարսյանը։ Նա նաև անդրադարձավ Կապան քաղաքն Ագարակ գյուղին միացնող ճանապարհի խնդրին, որը նույնպես ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։

«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ` Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- պարզաբանեց Փարսյանը:

Նա հայտնեց, որ այդ համանքներն ունեն այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեր սահմաններին. Կապանի քաղաքապետը` իրավիճակի մասին

«Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել»,- հայտնեց Փարսյանը:

Ստեղծված խնդրի իդեալական լուծում, ըստ նրա, կարող է դառնալ Լեռնաձորից Սիսիան թունելի կառուցումը, որն, ի դեպ, ժամանակին նախատեսված էր «Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական նախագծով։

Экскаватор роет пограничную линию с Азербайджаном (18 декабря 2020). Капан - Sputnik Արմենիա
Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

«Այսինքն` այս դեպքում Մ-2 ճանապարհի կարևորությունն արդեն այնքան էլ կարևոր չի լինի»,– ասաց Փարսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է դարձել. ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Լրահոս
0