00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Քաշաթաղի բնակիչների հետ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция министра труда и социальных вопросов Месропа Аракеляна (25 декабря 2020). Еревaн
Пресс-конференция министра труда и социальных вопросов Месропа Аракеляна (25 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը հայտնում է, որ Քաշաթաղից արտագաղթածների կարևորագույն պահանջը եղել է աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր` դեկտեմբերի 25–ին, հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների, այդ թվում` գյուղական համայքների ղեկավարների հետ։ Տեղեկությունը նախարարը հայտնել է Facebook-ի իր էջում։

Кадр из видео минобороны Азербайджана по артобстрелу Карабаха - Sputnik Արմենիա
Թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանը, հետո` Քարեգահ-Բերձոր ճանապարհը

Առաքելյանը նշում է, որ Քաղաթաղի շրջանում հիմնականում բնակվել են Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։

Նախարարի հետ հանդիպմանը նրանք ներկայացրել են իրենց մտահոգությունները, խնդիրները, նաև առաջարկություններ արել աջակցության ծրագրերի ու այլ խնդիրների լուծման վերաբերյալ։

«Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն էր։ Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակամությունն արժանի են հարգանքի և բացառիկ աջակցության»,– նշում է նախարար Առաքելյանը։

Ինչքա՞ն մնաս հարազատի տանը. Շիրակի մարզ տեղափոխված արցախցիները չգիտեն` վերադառնան, թե ոչ

Նա նաև հայտնում է, որ քաշաթաղցիների հետ պայմանավորվել են որոշակի քննարկումներ իրականացնելուց հետո դարձյալ հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով։

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ - Sputnik Արմենիա
Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0