ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի հետ։ Նրանք քննարկել են համագործակցության հարցեր:
«Կողմերը հանգամանալից մտքեր փոխանակեցին երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ, քննարկեցին միջազգային և տարածաշրջանային պրոֆիլային հարթակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները», - հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը:
Հանդիպմանը ներկա է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արման Թաթոյանը մեկնել է Մոսկվա` Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձին աջակցելու նպատակով:
Նշենք, որ գերիների և պատանդների փոխանակման գործընթացի շրջանակներում Բաքվին է հանձնվել 12 մարդ, իսկ հայկական կողմին են վերադարձվել 45 գերիներ, այդ թվում ՝ քաղաքացիական անձինք: Բացի այդ, խախտելով Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, հակառակորդը հարձակվել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վրա, որոնք մնացել են հայկական ուժերի վերահսկողության տակ։
ԱՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել. ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը
Հարձակման արդյունքում հայ զինվորականները հայտնվել են շրջափակման մեջ։ Արցախի պաշտպանության բանակի տվյալներով՝ անհայտ էր մոտ 73 մարդու ճակատագիր։ Ավելի ուշ հայտնաբերվել են 9 զոհերի մարմինները։ Ադրբեջանական իշխանությունները հաստատել են իրենց մոտ 62 հայ գերիների առկայությունը։