00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը նոր փոխքաղաքապետ ունի. ո՞վ է նա

© Sputnik / Asatur YesayantsГаяне Мелком Мелкомян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Гаяне Мелком Мелкомян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գայանե Մելքոմ Մելքոմյանը 2018-ին Երևան քաղաքի ավագանու անդամ է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին այսօր փոխքաղաքապետ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու անդամներից 34–ը, 1–ը դեմ էր, 1–ը` ձեռնպահ։

«Իրականում պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- քվեարկությունից առաջ ասաց Մելքոմյանը:

Նրա խոսքով` մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ, որովհետև իրավաբանն ունի այնպիսի հմտություններ, որոնք բոլոր ոլորտներում կարևոր են և անհրաժեշտ։

Очередной совет старейшин в мэрии начался минутой молчания (6 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փոփոխություններ Երևանի ավագանիում. ո՞վ է դուրս եկել «Իմ քայլից» կամ հանձնել մանդատը

Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի սկզբին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ Հանրային հեռուստաընկերությունից գլխավոր պրոդյուսերի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել:

Գայանե Մելքոմ Մելքոնյանը Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 29-ին Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում, 1991թ.-ից ապրում է Երևանում:

1993-2003թթ. սովորել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:

2003-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2007-2009թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան:

2009-2010թթ. սովորել է Մաքգիլի համալսարանում՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան։

2007-2009թթ. աշխատել է «Թրեյդերս հաուս» ՍՊԸ-ում` զբաղեցնելով իրավաբանի, այնուհետև` գլխավոր իրավաբանի և գրասենյակի կառավարչի պաշտոնը:

2010-2015թթ. աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում (2015թ.-ի օգոստոսից՝ «Յուքոմ» ՍՊԸ)՝ զբաղեցնելով իրավաբանի, այնուհետև՝ ավագ իրավաբանի պաշտոնը:

2015-2017թթ. աշխատել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը:

2017թ.-ից մինչ օրս աշխատում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։

2013թ.-ից մինչ օրս «Քաղաքական դիսկուրս» հանդեսի հիմնադիր համախմբագիր է, քաղաքագիտական, քաղաքատնտեսական հոդվածների թարգմանիչ։

2010թ. Երևանի հանրային կանաչապատ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ է:

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

Անկուսակցական է: Ամուսնացած է։

Լրահոս
0