ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։
«Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային առաջիկա գերակա ուղղությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վաղարշակ Հարությունյանը Հին Թաղերի ու Խծաբերդի հարցը քննարկել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի լսարանային, զորանոցային և զենքի պահպանման պայմաններին։
![Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/16/25856039_0:0:1024:683_600x0_80_0_0_abb85c9c944c291806b9df518acac0db.jpg)