ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանից 35 վագոն հումանիտար օգնության բեռ է բերվել Արցախ` հակամարտությունից տուժած շրջանների համար։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, սա ուղարկված ամենամեծ խմբաքանակն է:
![Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/16/25846989_0:0:1600:900_600x0_80_0_0_cce74e1ac0bb8ee5404a7bb3ccb2d988.jpg)
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն այս պահին բեռնաթափել են 9 վագոն և 5 հարթակ:
«Հետագա տեղափոխման համար արդեն պատրաստ են 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 մարդատար ՈւԱԶ, 10 դիզել-գեներատոր, ինչպես նաև 280 խորանարդ մետր սղոցանյութ և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա», - ասված է հաղորդագրության մեջ։
![Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/16/25846978_0:0:1600:900_600x0_80_0_0_f37a5d5935620244b9fce80aec883e93.jpg)
Նշված տեխնիկան և կենցաղային իրերը ՌԴ ԱԻՆ-ի 25 բեռնատար մեքենաներով կտեղափոխվեն Ստեփանակերտ։ Ավելի ուշ դրանք կբաշխվեն ըստ տրման կետերի շրջաններում։
Մեկ օրում ավելի քան 350 փախստական է վերադարձել Արցախ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնությունից բաղկացած 54 վագոն կուղարկի Արցախ:
![Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/16/25846994_0:0:1600:900_600x0_80_0_0_cbf50f0a4d21b890113e00bb17e15d1e.jpg)