00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանը նաև այլ գերիների կփոխանցի Հայաստանին. պատգամավորներ

© Photo : press office of the MoD of RAАрмянские военнослужащие на смене боевого дежурства
Армянские военнослужащие на смене боевого дежурства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոֆյա Հովսեփյանի տեղեկություններով` բացի 62 շիրակցի կամավորներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Խծաբերդից գերեվարված 62 զինծառայողները մոտ ապագայում կվերադառնան Հայաստան։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն իր գործընկեր, պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից։

Министр обороны Вагаршак Арутюнян в формате видеоконференции встретился с родственниками попавших в плен военнослужащих (21 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գերեվարված 62 զինծառայողների անունները փոխանցվել են Կարմիր խաչին. ՊՆ

Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում հաստատվել է, որ անհետ կորած համարվող շիրակցի կամավորականներն իրականում գերեվարվել են, ողջ են ու առաջիկայում կվերադարձվեն Հայաստան։

Պատգամավորները խնդրեցին լրագրողներին կոնկրետ ժամկետներ չհարցնել` փոխանակման գործընթացին չվնասելու համար։

Հովսեփյանը նաև հայտնեց, որ բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք արդեն 62 գերիներին, ու նաև կա խոսք, որ այն մյուս գերիները, որոնք արդեն վաղուց են գտնվում այնտեղ, նույնպես կվերադառնան ՀՀ»,– ասաց նա։

Նազելի Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ գերիների վերադարձման գործընթացը թափանցիկ է, որևէ բան չի թաքցվում ու չի թաքցվելու նրանց ծնողներից։ Նրա խոսքով` ծնողներն իրենց միջնորդությամբ ևս հանդիպել են գեներալ Մուրադովի հետ, քանի որ նրանք ցանկանում էին անձամբ տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին։

«Գերեվարված անձինք տեղափոխվել են Բաքու, և Ադրբեջանն այս պահին հաստատում է 62 անձի ներկայությունը։ Ես ուզում եմ մի նկատառում անել, որ ճշգրտված անուններ ու ցուցակներ չկան, որովհետև հանդիպմանը այդ ցուցակները հանձնվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,– ասաց Բաղդասարյանը` նշելով, որ համացանցում արդեն իսկ ինչ–որ ցուցակներ են ներկայացվում, այդ թվում` ադրբեջաներեն։ Պատգամավորը խնդրեց դրանց հարցում զուսպ լինել` իրականացվող գործընթացին չվնասելու համար։

Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին հայտնի դարձավ ավելի ուշ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։

Նշենք, որ նույն օրերին Շուշիի Հին Շեն և Նոր Շեն գյուղի մարտական դիրքերում ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված կամավորների մեկ այլ` 72-հոգանոց խումբն արդեն վերադարձել է Հայաստան։ Խմբի անդամները նույնպես Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:

Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

 

Լրահոս
0