ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն է բացվել։ Արտադրության մեկնարկը տվել է վարչապետ Ասկար Մամինը, որն այցելել է Կարագանդայի դեղագործական համալիր։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Արտադրությունը գործարկվել է Ղազախստանի ու Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ– Տոկաևի ու Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների շրջանակում։
Համալիրի հիման վրա փուլ առ փուլ երկու միլիոն չափաբաժին պատվաստանյութ է արտադրվելու։
«Ղազախստանում արտադրված «Սպուտնիկ V»-ի զանգվածային պատվաստումները կսկսվեն 2021 թվականի փետրվարին», - հայտնել է Ասկար Մամինը։
Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը
Նրա խոսքով՝ առաջին հերթին կամավորական հիմունքով պատվաստվելու են բուժաշխատողները, մանկավարժները, իրավապահ մարմինների աշխատակիցները, բժշկական–սոցիալական հաստատությունների անձնակազմերը, նաև ռիսկային խմբերի` խրոնիկ հիվանդություններ ունեցող ներկայացուցիչները։
Ղազախստանի կառավարության ղեկավարը կարևորել է Ղազախստանում «Սպուտնիկ V»-ի արդյունաբերական արտադրության տեղայնացումը։
Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։
Բրիտանական AstraZeneca-ն COVID-ի դեմ պատվաստանյութը կփորձարկի «Սպուտնիկ- V»-ի հետ համատեղ