ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգևոր դասի հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

Գարեգին Բ-ն այցելել է Եռաբլուր
«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։ Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին», - գրված է կաթողիկոսի Facebook-յան էջում։

Գարեգին Բ-ն այցելել է Եռաբլուր
Ավելի վաղ պանթեոն էր այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

Գարեգին Բ-ն այցելել է Եռաբլուր
